Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները հայտնի են
Հայտնի են դարձել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքներով՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը: Այդ մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այդ ցուցակում ընդգրկվել են «Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը, «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և «Բավարիայի» հարձակվող Խամես Ռոգրիգեսը:
Սալահն աչքի ընկավ «Մանչեսթեր Սիթիի» դարպասն ուղարկած գոլով (3:0), Ռոնալդուն իր հաշվին դուբլ և մեկ գոլային փոխանցում գրանցեց «Յուվենտուսի» (3:0) դեմ խաղում, իսկ Պիկեն գրավեց «Ռոմայի» դարպասը (4:1): Իսկ ահա Խամես Ռոգրիգեսը «Սևիլիայի» դեմ խաղում (2:1) արդյունավետ գործողություններով աչքի չընկավ: