Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Վազող տողեր

Պոնչոն, փող հավաքողն ու վարչապետի հոգեզավակը. նախարարներ, որ պետք է հեռանան. մաս 3

Մենք շարունակում ենք ներկայացնել այն նախարարների ցանկը, որոնք օր առաջ պետք է պաշտոնանկ արվեն և հեռացվեն պետական համակարգից:

Այս անգամ մեր ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հայաստանի պատմության, կարելի է ասել՝ Հայոց պատմության բոլոր ժամանակների ամենախայտառակ Արտաքին գործոց նախարարը: Խոսքն Էդվարդ Նալբանդյանի մասին է:

Նա տասը տարի է, ինչ ղեկավարում է հայկական արտաքին գերատեսչությունը, և տասը տարի շարունակ Հայաստանը կամաց կամաց-կորցրել է իր սուվերենությունը՝ հասնելով ողբալի մակարդակի:

Էդվարդ Նալբանդյանի՝ 10 տարվա գրանցած հակառեկորդին կանդրադառնանք հակիրճ՝ ներկայացնելով ամենախայտառակները:

Նալբանդյանի առաջին ֆիասկոն հայ-թուրքական ձախողված արձանագրություններն էին, որոնք, ի բարեբախտություն մեզ, այդպես էլ կյանքի չկոչվեցին: Նալբանդյանն էր «առանց նախապայմանների» հարաբերություններ ստեղծողը: Սա նրա առաջին խայտառակությունն ու չստացված համաձայնագիրն էր:

Պոնչո նախարարը թուրքական բանակցություններից հետո նախաձեռնեց Եվրամիության հետ բանակցություններ: 4 տարի բանակցելուց հետո, Հայաստանը մեկ գիշերում անդամակցեց ԵԱՏՄ-ին: Մենք մտանք Մաքսային միություն, և Նալբանդյանի 4 տարվա կատարած աշխատանքը զրոյացավ: Սա նրա երկրորդ լուրջ խայտառակությունն էր:

Էդվարդ Նալբանդյանի ամենակարևոր բացթողումն այն է, որ Հայաստանը՝ որպես սուվերեն երկիր, գնալով նվաստանում է: Ավելի ճիշտ կլինի ասել՝ Նալբանդյանի «ջանքերի» շնորհիվ Հայաստանը կորցրել է իր սուվերենությունն ու դարձել Ռուսաստանի ԱԳՆ-ի հայկական վարչություն: Էդվարդ Նալբանդյանը 10 տարվա ընթացքում այդպես էլ չառաջնորդվեց մեր պետական շահով, այլ միայն ու միայն Լավրովի սցենարով:

Մեզ անհրաժեշտ է նպատակասլաց, ավելի խելացի և, անկեղծ ասած, մի քիչ էլ «դուխով» ԱԳ նախարար, որ ոչ ոք նրա թուշիկներին պոնչո չանի: Ի դեպ, Նալբանդյանը հավակնում է դառնալ Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ՝ Ինչո՞ւ պետք է հեռացվեն այս երեք նախարարները 

Ցուցակի հաջորդ հորիզոնականում է ՀՀ պաշտպանության նախարար  Վիգեն Սարգսյանը:

Թե ինչու Վիգեն Սարգսյանը չպետք է լինի Պաշտպանության նախարար, կա ընդամենը մեկ պարզ բացատրություն՝ Վիգեն Սարգսյանը բանակում անգամ չի ծառայել, նրանից ի՞նչ նախարար:

Բայց դա միայն սկիզբն է: Վիգեն Սարգսյանն այնքան է նվաստացել, որ Ֆեյսբուքում կոչ է անում դրամահավաք կազմակերպել և վիրավոր զինծառայողին բուժել արտասահմանում: Իսկ երբ քաղաքացին նրա այդ քայլն արդարացիորեն որակում է՝ «բոշայություն», Հայաստանի՝ պատերազմող Հայաստանի պաշտպանության նախարարը ՀՀ քաղաքացուն պատասխանում է. «Բոշան դու ես»:

Միայն այսպիսի պահվածքի համար Վիգեն Սարգսյանը րոպե շուտ պետք է հեռացվեր Հայաստանի ամենակարևոր ուժային գերատեսչության ղեկավարի պաշտոնից: Վիգեն Սարգսյանը կյանքում ախր զենք չի բռնել, նրան ինչպե՞ս կարելի է պատերազմող երկրի բանակ վստահել: Նրա պաշտոնավարման օրոք ականատես ենք եղել միայն ու միայն պրոֆեսիոնալ կադրերի հեռացման ու ճոռոմ-ճոռոմ ելույթների:

Չմոռանանք, որ հենց Վիգեն Սարգսյանն ամբողջ երկրին դրեց «1000 դրամանոց» պարտքի տակ, որպեսզի փոխհատուցվեն զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքները:

Հարց է առաջանում՝ պատերազմ սկսելու դեպքում, ո՞վ կլքի խրամատն առաջինը: Պատասխանը պարզ է՝ բանակում չծառայած, 1000 դրամ հավաքողը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը պետք է լինի այնպիսի մեկը, որը երբեք չի խորշի թշնամուց և հարձակման հրաման տալուց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ՝ Պաշտոնանկության ենթակա նախարարների ցանկ. Մաս 2

Կառավարության խայտառակ նախարարներից է նաև բարեփոխիչ Կարեն Կարապետյանի հաջորդ հոգեզավակը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնոկրատ նախարարը, ում գալուց հետո սկսեց վատանալ թե՛ կապի որակը, թե՛ տրանսպորտի:

Հիմա սկսենք ամենաաղմկոտ դեպքերից: Նախարար Վահան Մարտիրոսյանը (չշփոթել ազգի դավաճանի հետ) գցեց-բռնեց, որ Հայաստանում աջ ղեկով մեքենա վարելը վտանգավոր է և առաջացնում է պատահարներ: Նախարարը չամաչեց ու խաբեց ժողովրդին՝ ասելով, որ ավտովթարների մեծ մասը լինում են հենց աջ ղեկով մեքենաների պատճառով: Մինչ Վահան Մարտիրոսյանն առանց աչք թարթելու ստում էր, ոստիկանությունը շտապեց հերքել: Ըստ ոստիկանության՝ նման վիճակագրություն չկա, որ աջ ղեկով մեքենաներն են վթարի պատճառը:

Բայց քանի որ Վահան Մարտիրոսյանը փողն ամենից շատ է սիրում, հասավ նրան, որ ապրիլի մեկից աջ ղեկով մեքենաները Հայաստան չեն ներմուծվի:

Վահան Մարտիրոսյանը, որը նաև «Ռոստելեկոմի» սեփականատերերից մեկն է, իր պաշտոնից օգտվելով՝ այնպես արեց, որ կապի մյուս օպերատորները շարժական անսահմանափակ ինտերնետ չվաճառեն: Մարդն օլիգարխի դասական նմուշ է, կարելի է ասել՝ կենդանի դասական: Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է առաջին հայացքից: Քանի որ Վահան Մարտիրոսյանի «Ռոստելեկոմը» Wi-Fi ցրիչներով կամ «ֆլեշկաներով» ինտերնետ ծառայություն չի մատուցում, այնպես արեց, որ մյուս օպերատորներն էլ չկարողանան մատուցել:

Ամեն ինչ թղթով է, ամեն ինչ օրենքով է:

Վահան Մարտիրոսյանն այնքան քստմնելի է դարձել, որ օրենքի նախագիծ էր բերել ԱԺ, որի համաձայն՝ այսուհետ պետք է տուգանվեն ճանապարհներին միրգ կամ այլ մթերքներ վաճառող քաղաքացիները: Փառք Աստծո, ԱԺ-ում այդքան էլ հիմար չեն, և այդ օրենքը հետ ուղարկեցին, որ Վահան Մարտիրոսյանը մտցնի… աղբամանը:

Այսքանից հետո ցանկություն չկա նաև հիշել, որ այս նախարարի օրոք էլ շարունակում է խայտառակ վիճակում մնալ մարզային տրանսպորտի հարցը:

Իսկ Հյուսիս-Հարավի մասին ավելի լավ է լռենք:

Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն