Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Սպորտ

Կանխատեսումներ՝ «Յուվենթուս»-«Ռեալ» հանդիպմանն ընդառաջ․ ֆավորիտը «Յուվենթուսն» է

Այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼-րդ եզրափակչի առաջին հանդիպումներն են։ Տուրի կենտրոնական դիմակայություններից մեկը կկայանա Թուրինում։ Թուրինյան ակումբը կփորձի ռևանշի հասնել «Ռեալի» նկատմամբ։ Հանդիպումից առաջ կանխատեսումները շատ են։ NEWSPRESS.amSport-ը ներկայացնում է իր կանխատեսումները հանդիպումից առաջ։

Այս տարվա «Յուվենթուսը» գերհզոր է

Վերջին մի քանի տարում Եվրոպայի ամենահզոր թիմերից է դարձել թուրինյան ակումբը։ Ու պատահականություն չէ, որ ակումբը վերջին մի քանի տարում հանդես է եկել եզրափակչում ու պարտվել իսպանական երկու գրանդ ակումբներին։ Սակայն այս տարվա «Յուվեն» մի փոքր այլ է։ Իտալական ակումբն ունեցավ հզոր համալրումներ։ Ու այդ համալրումների արդյունքում թիմի գերհզոր խաղը շատերը տեսան շաբաթ օրը, երբ «Միլանի» դեմ հանդիպման ժամանակ 10 րոպեում կարողացան ճնշել ու հաղթել։

Այդ գերհզոր կազմը երևաց նաև «Տոտենհեմի» դեմ խաղում, որտեղ նրանք մի քանի րոպեի ընթացքում կարողացան վճռել հանդիպման ելքը։ Ներկայիս «Յուվենթուսում» չկա գեթ մեկ օղակ, որտեղ կա թույլ ֆուտբոլիստ։ Անգամ պահեստային կազմը գերհզոր է։

Իտալիայի այս տարվա առաջնության սկզբում եղան խնդիրներ, սակայն նոր համալրումներ ունեցած թիմը կարողացավ կարճ ժամանակում խելքի գալ ու ցույց տալ իր հզոր խաղը։ Նույնիսկ չեմպիոնական մրցավազքում դուրս մնացած թիմը կարողացավ առաջ շարժվել ու հաստատվել առաջին հորիզոնականում։ Այս նույն «Ռեալին» նրանք լավ են ճանաչում։ Ու փաստացի չի լինելու հետազոտական կամ ուսուցողական խաղ, քանի որ թիմն իր մրցակցին լավ գիտի ու հանդիպման սկզբից կսկսի խելահեղ գրոհները։ Թիմը հոգեբանական տեսանկյունից նույնպես հզոր է ու դա լավագույնը երևաց «Տոտենհեմի» դեմ խաղում։ Այս տարվա «Յուվենթուսը» գերհզոր է։

Թիմը պայքարում է, որ Բուֆֆոնն իր գլխավերևում տեսնի գավաթը

Մի փոքր սխալ կլինի ասել, որ «Յուվեն» ցանկանում է հաղթել միայն Բուֆֆոնի համար, սակայն այն, որ Բուֆֆոնն արժանի է ու ցանկանում է վերջապես բարձրացնել գավաթը, հասկանում են բոլորը։ Մադրիդյան թիմին նրանք լավ գիտեն ու իմանալով հանդերձ՝ հասկանում են, որ հաղթելը դժվար է, սակայն այդ դժվարության հաղթահարումը եղավ «Տոտենհեմի» դեմ հաղթանակից հետո, երբ թիմի պաշտպան Ջորջիո Կիելինին ու դարպասապահ Բուֆֆոնը միասնական պայթեցրեցին իրենց ներսի էմոցիաները։

Իսկ Բուֆֆոնը չի ծերանում։

Նա այս տարի առավել ուժեղ է ու երիտասարդ։ Բացի այդ, Մասիմիլիանո Ալեգրին արդեն հիմա հաստատում է, որ մյուս մրցաշրջանում նա կգնա նոր ակումբ։ Փաստացի թուրինյան ակումբը պայքարում է մի մրցանակի համար, որն անհասանելի է եղել։ Նրանք ու Բուֆֆոնը լավ էլ գիտակցում են, որ Իտալիայում արդեն մի քանի տարի է, որ ամեն ինչ իրենցն է ու հերթը եվրոպական թոփ մրցանակինն է։ Թիմը կպայքարի Բուֆֆոնի համար, Բուֆֆոնը՝ թիմի։

Ռոնալդուն ուժեղ է, սակայն մոտենում է թիմի այս կազմի մայրամուտը

Որքան էլ վերջին հանդիպումներին «Ռեալը» խաղում է շատ ուժեղ, այնուամենայնիվ այս կազմի մայրամուտը մոտենում է։ Մոտենում է այնպես, ինչպես 2000-ականների առաջին տասնամյակի «Միլանի» գերհզոր կազմի մայրամուտը։ Այս տղաները՝ Ռամոսը, Մոդրիչը, Կրոսսը, Բենզեման, Բեյլն ու Ռոնալդուն չեն կարող հավերժ խաղալ լավ ֆուտբոլ։

Սերնդափոխություն պետք է ու այդ ամենը զգալ է տալիս արդեն հիմա։ Թիմում պետք են փոփոխություններ ու շատ հնարավոր է, որ առաջիկա տարիներին տեղ ունենա մի փոքր անկում, քանի որ հզոր տղաները կամաց-կամաց սպառում են իրենց, սակայն, այնուամենայնիվ, շարունակում են լինել լավագույնները։ Հզոր Կրոսսին փոխարինելու է գալիս Դե Բրույնեն, Ռոնալդուին՝ Սալլահը, Ռամոսին՝ Ումտիտին։ Շատ դժվար է կանխատեսումներ անել, սակայն «Ռեալի» այս կազմը շատ դժվար կդիմակայի Դուգլաս Կոստայի, Դիբալայի, Կուադրադոյի, Պյանիչի հարձակվողական տեմպին։ Սակայն մեկ բան հստակ է՝ Զիդանի տղաները կպայքարեն մինչև վերջ։

P.S․ Առաջին հանդիպումը կկայանա Թուրինում, որն առաջին հերթին «Ռեալի» օգտին է, սակայն «Յուվեն» այս տարի կարողանում է հաղթահարել հոգեբանական խնդիրները, ու արդյունքում այսօր սպասվում է հզոր հանդիպում։ «Յուվենթուսը» կփորձի ճնշել ու հնարավորինս շատ գնդակներ ուղարկել մրցակցի դարպասը։ Դիմակայության ֆավորիտը «Յուվենթուսն» է, ով այս տարի 3 ամենաուժեղ ակումբներից մեկն է «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» հետ միասին։