Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են

Գայլերի անունն է դուրս եկել, դաշնակցականներն աշխարհն են քանդում

Երևանի կանաչ տարածքներն անկախությունից հետո սկսեցին կրճատվել․ կա՛մ կանաչ տարածքները վաճառվում էին կոպեկներով, կա՛մ կանաչ տարածքը կտրվում էր՝ որևէ «օբյեկտ» էր կառուցվում։ Մեր իմացած ու չիմացած բոլոր մեծահարուստներից և օլիգարխներից այն կողմ դաշնակցականներն էին՝ իրենց ունեցվածքով, սեփականություններով, նաև կանաչ տարածքի կրճատման իրենց «բաժնով»։

Դաշնակցական Միքայել Մանուկյանին և Հրանտ Մարգարյանին է պատկանում Օպերայի տարածքում գործող հայտնի «Մեղեդի» սրճարանը․ ի դեպ, Օպերայի տարածքը սկսեցին «շրջափակել» դեռևս ՀՀՇ-ի ժամանակներից՝ անգամ այն ժամանակ, երբ ՀՀՇ-ի և ՀՀԴ-ի ջուրը մեկ առվով չէր հոսում։

Ի դեպ, Օպերայի տարածքում դեռևս հնուց համագոյակցել են ՀՀՇ-ն, «Դաշնակցությունը», «Օրինաց Երկիրը», նաև ՀՀԿ-ն, ըստ այդմ, Դաշնակցությանը պատկանում է «Մեղեդի» սրճարանը, «Օրինաց երկիր»-ին` Բելաջոյի Գրիշին՝ «Մագնոլիան», ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն ևս իրենց բաժինն ունեն։

Կարճ ասած՝ ազգի նվիրյալներ դաշնակցականները հանգիստ զավթել են Երևանի կանաչ տարածքները՝ փող են աշխատել, իսկ անունը մնացել է հանուն հայ ազգի զարգացման, բարգավաճման, անվտանգության և էլի այսպիսի հայրենասիրական բաներ։

Մի խելոք մարդ ասում էր. ««Առաջ» պոռալով, ետ-ետ կերթանք»: Իսկը դաշնակցականների մասին է՝ իրենց գրպաններն են լցնում, անունը դնում են հայրենասիրություն։

Ի դեպ, մի քանի տող «Մեղեդի» սրճարանի համասեփականատիրոջ՝ Միքայել Մանուկյանի ունեցվածքից․ 17 միլիոն դրամ եկամուտ, որից 6.9 միլիոն՝ աշխատավարձ, 5 միլիոն՝ շահաբաժին և 5.5 միլիոնը փոխառությունից: Կնոջ՝ Կարինա Կանդարյանի կարողությունը․ 26 միլիոն 740 հազար դրամ եկամուտ:

ԿԳ դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարագրել է երկու բնակարան, հողամաս, ավտոտնակ, ինչպես նաև մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ LEXUS RX 350 մակնիշի:

Նախարարի ունեցած բաժնետոմսերի արժեքը կազմել է 70 մլն 444 հազ. դրամ, իսկ նրա հանձնած փոխառությունները կազմել են 56 հազ. 326 եվրո, 10 հազ. 505 եվրո և 317 հազ. 762 ռուբլի:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նախարարի դրամական միջոցները կազմել են 20 հազ. դոլար, 25 հազ. եվրո, 10 մլն դրամ:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարագրել է բնակարան Երևանում՝ 79 ք.մ մակերեսով, նրա տարեկան եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած 2 մլն 760 հազար 980 դրամ աշխատավարձից, բացի այդ, ունեցել է 2 մլն դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար: Նաև հայտարարագրել է 20-25 մլն դրամ արժողությամբ գեղանկարներ:

Սա ընդամենն այն փոքրիկ հարստությունն է, որ Դաշնակցությունն ի ցույց է դրել, խոսակցություններ են պտտվում այս կուսակցության անդամներին պատկանող շինությունների, օբյեկտների, շենքերի, զվարճանքի կենտրոնների, գործարանների վերաբերյալ։

NEWSPRESS.am