Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Գուսան Շերամի կոկորդն ու նիզակով խոցված կնոջ կմախքը․ Երևանի ամենասարսափելի թանգարանը (ֆոտո)

Ուղղանկյունաձև սրահ, որի աջ ու ձախ մասերում ցուցադրվում են ֆորմալինի լուծույթում պահվող ուղեղներ, նորածին երեխաների մարմիններ, հասուն մարդկանց մարմնի մասեր ու սրտեր։ Առաջին հայացքից այս տարածքը թողնում է շատ դաժան տպավորություն, սակայն ներս մտնելով ու ցուցանմուշները նայելով՝ հասկանում ես, որ հայտնվել ես Երևանի ամենահետաքրքիր թանգարաններից մեկում՝ Երևանի բժշկական համալսարանի անատոմիայի թանգարանում։

Թանգարանը բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Արծրունու ջանքերով, որն էլ հիմա կոչվում է նրա անունով։ Ցուցանմուշների մեջ է նաև Վահան Արծրունու ուղեղն ու սիրտը։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում դոցենտ Անահիտ Զարգարյանը խոսեց թանգարանի ու այնտեղ պահվող ցուցանմուշների մասին։

«Այստեղ ցուցադրվում են ֆորմալինի լուծույթի մեջ պահվող մարմնի մասեր, զարգացման ու ուղեղի արատներ ունեցող երեխաներ։ Այս ցուցանմուշները շատ հին են ու ամենակարևորն այն է, որ բոլոր ցուցանմուշները Հայաստանից են։ Շատ ժամանակ մեզ հարցնում են, թե ով ու ինչպես է վերցրել այս մարդկանց մարմնի մասերը, կամ ինչպես է թանգարանն առաջարկություն արել ու ինչպես են համաձայնվել հարազատները։ Պետք է նշեմ, որ սրանք տեղի են ունեցել մարդկանց հարազատների հետ ներքին համաձայնությամբ»։

Ա․ Զարգարյանը խոսեց մի քանի ցուցանմուշների մասին, որոնք ամենաարժեքավորներն են։

«Քչերը գիտեն, բայց այստեղ է պահվում գուսան Շերամի կոկորդը, որն ամենաարժեքավորն է մեզ համար։ Այստեղ են պահվում նաև պրոֆեսոր Արծրունու սիրտն ու կոկորդը։ Սա պատահականություն չէ, քանի որ նա այս թանգարանի հիմնադիրն էր։ Այստեղ պահվող ամենահետաքրքիր ցուցանմուշներից կմախքն է, որը հայտնաբերել են Սևանի ավազանում պեղումներ իրականացնելիս։ Կմախքը պատկանում է հասուն կնոջ, որի կոնքային մասում կա վնասվածք, որն ամենայն հավանականությամբ առաջացել է նիզակի կամ նետի խոցման հետևանքով։ Ու նախնական վարկածով՝ նա մահացել է հենց այդ վիրավորումից։ Փորձագետների հետազոտությունների համաձայն՝ այն պատկանում է միջնադարյան շրջանի։ Հետաքրքիր պատմություն ունի նաև ցուցադրվող մեկ այլ կմախք։

Ասում են, որ այս մարդն ապրել է 50-60-ական թվականներին ներկայիս «Կինոռոսիայի» տարածքում։ Նա վաճառել է արևածաղիկ ու եթե ուշադիր տեսնում եք նրա կմախքը, ապա կնկատեք, որ նա ունեցել է կմախքի զարգացման արատ։ Այստեղ ցուցադրվում են նաև բժշկական գիտությունների դոկտորների սրտեր ու ուղեղներ»։

Դոցենտ Զարգարյանը հավելեց նաև, որ միշտ հետևում են ցուցանմուշներին ու իրականացնում են նաև գիտահետազոտական աշխատանքներ։ Հավելենք նաև, որ մեզ հետ զրույցում համալսարանի ուսանողներից շատերն ընդգծեցին, որ սկզբում վախենում էին այդ սենյակից, սակայն ժամանակի ընթացքում ընտելացան ու հիմա անատոմիայի հետ կապված ուսումնասիրությունների մեծ մասն անցկացնում են հենց այդ թանգարանում։