Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Վազող տողեր

«Պոնչո» գործարարը «շանտղաբար» թալանում է ու ախ չի քաշում

«ՍԱՍ» սուպերմարկետում թալանում են ժողովրդին: Այս մասին բազմիցս գրվել է, բարձրաձայնվել է, սակայն այդպես էլ ոչ ոք ոչինչ չի անում:

Օրերս էլ «ՍԱՍ» սուպերմարկետից հերթական անգամ գնումների ժամանակ վճարեցի և հետո միայն նկատեցի, որ հաշվարկում ինձ ավելի քան 6000 դրամ խաբել են։ Մտովի հիշում եմ նախորդ գնումներս ու հասկանում, որ նրանք ամեն անգամ, մի քանի հազար դրամով խաբում են: Սա թալան է: Օրը ցերեկով: Թալան՝ Օրենսդիրը ներկայացնող «ՍԱՍ»-ի Արտակի կողմից։

Թալանում է տարբեր տարբերակներով։ Նախ ապրանքների պիտակավորված գները շատ հաճախ չեն համապատասխանում համակարգչում ֆիքսված գներին։ Օրինակ՝ 1280 դրամանոց քաղցրավենիքը համակարգչով անցկացնելիս հրաշքով կարող է դառնալ, ասենք, 2410 դրամ: Այսպես շատ ապրանքներ: Բայց մեր օրերի «Օստապ Իբրահիմովիչ Բենդեր» Արտակի խարդախություններն այսքանով չեն սահմանափակվում։

Դրամարկղում շատ հաճախ վճարում ես այն ապրանքների համար, որոնք չես գնել։ Օրինակ՝ պատահել է, երբ «կասիրշան», չգիտես ինչու, շահագրգռված ու ջանափութորեն, գնումներին ավելացնում է դրամարկղում տեղադրված մանկական կոնֆետներ կամ նմանատիպ այլ ապրանքներ, որոնք հայտնաբերում ես միայն տանը։

Թալանի մեկ այլ տարբերակ էլ կա, որը, ինչպես վարչապետը կասեր, իսկական «շանտղություն» է: Ժամկետանց ապրանքների վրա, մեր «պոնչո» գործարար ու, չմոռանանք նաև, օրինաստեղծ, Սարգսյանը գրել է տալիս նոր ժամկետ՝ «սռոկ-գոդնստի», դնում սովորական ապրանքների հետ և վաճառում: Դա է պատճառը, որ «կոմպոտները» թթված են, բլինչիկները՝ նամշած, իսկ թթվասերի և այլնի մասին էլ չեմ ասում:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սուպերմարկետների թալանչիությունը մանր ժուլիկություն է, բայց ոչ: Միայն հաշվեք, թե օրվա ընթացքում քանի մարդու են 100-ից մի քանի հազար դրամ խաբում: Օրվա վերջում՝ միլիոններ, տարվա վերջում՝ միլիոնավոր դոլարներ: «ՍԱՍ»-ի Արտակը հարստանում է ո՛չ թե մաքուր բիզնեսով, այլ իր իսկ հաճախորդներին խաբելու և մոլորոցնելու միջոցով:

Հարց է առաջանում. Պարո՛ն Արտակ, հերիք չէ՞ լկտիաբար թալանեք ժողովրդին:

Հ․Գ. Տողերը գրելիս ակամա մտքիս եկավ այն թշվառ ու սոված քաղաքացին, որը մեկ պեչենի էր գողացել խանութից: Հիշում եք, չէ՞, ինչպես ձերբակալեցին սոված մարդուն: Երևանի կենտրոնում տեղի ունեցած ձերբակալությունից ակամա մեզ թվում էր, թե Ուսամա Բեն Լադենին են ձերբակալում, բայց պեչենի էր գողացել: Իսկ «ՍԱՍ»-ի Արտակը որ բոլորին խաբում ու միլիոններ է գողանում, ոչ մեկ չի ձերբակալում նրան: Ինչպե՞ս ձերբակալեն մեր օրերի Բենդերին․ չէ՞ որ նա իշխանության տղան է:

Արիանա Հովսեփյան 

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն