Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Վազող տողեր

Թուրինցիները հայհոյեցին ու սուլեցին, իսկ Բոնուչին զայրացավ ու պատժեց․ Ինչո՞ւ․․․

Իտալիայի առաջնության հերթական տուրում մրցեցին երկրի ամենատիտղոսակիր 2 թիմերը՝ «Յուվենթուսն» ու «Միլանը»։ Հանդիպումն ավարտվեց «Յուվենթուսի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Հանդիպումը կարևոր ու դրամատիկ էր ոչ միայն խաղային տեսանկյունից, այլև ինտրիգի առաջին պատճառն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչիի «Միլան» տեղափոխությունն էր։ Մինչ օրս վերջնական բացատրություն չկա այս տրանսֆերին, թե ինչու Բոնուչին լքեց «Յուվենթուսն» ու գնաց «Միլան»։

Մինչ Բոնուչիի «Միլան» տեղափոխությունը, իտալական պարբերականները նշում էին, որ Լեոնարդոն խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Ալեգրիի հետ։ Նախորդ մրցաշրջանում նույնիսկ եղավ մի հատված, որ Բոնուչին չէր հայտավորվում «Յուվենթուսի» մեկնարկային կազմում։ Այդ ժամանակ արդեն լուրեր էին պտտվում, որ հաջորդ տարի նա կտեղափոխվի «Բարսելոնա»։ Սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա գնաց «Միլան»։

Տրանսֆերից հետո Բոնուչին մի փոքր բացեց փակագծերն ու նշեց, որ նրա հեռանալը կապված է Ալեգրիի ու թիմի ղեկավարության հետ, քանի որ թիմի առաջ 2 մարդ կար՝ ինքն ու Ալեգրին։ «Յուվեն» ընտրեց Ալեգրիին, ու արդյունքում Լեոն եկավ «Միլան»։

Հիմա անդրադառնանք հանդիպմանը։ Հանդիպման հենց առաջին վայրկյանից «Թուրինն» ուղղակի «կերավ» Բոնուչիին։ Շատերը վստահ էին, որ այդպիսի արձագանք չի լինի, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Ու այդ ամենից զայրացած Լեոն, ով 7 մրցաշրջան նվիրվեց թիմին, 7 մրցաշրջան պայքարեց, դարձավ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը, գրավեց Բուֆֆոնի դարպասն ու տոնեց գոլը։

Հանդիպումից հետո թիմի թվիթթերյան էջում երկրպագուները շարունակեցին հայհոյել Բոնուչիին։ Իսկ Լեոն հայտարարեց, որ այդ գոլն էմոցիաների պոռթկում էր։ Լեոն նաև շեշտեց, որ 7 մրցաշրջան նվիրվել է «Յուվենթուսին»։

Մի՞թե Բոնուչին Հիգուայինն է, ով առանց պատճառ լքեց «Նեապոլը»։ Մի՞թե Լեոն Նեյմարն է, ով իբր «Ոսկե գնդակ» ստանալու համար վազեց միլիոնների հետևից։ Պարզապես պետք էր հասկանալ, որ Լեոն տուժեց այնպես, ինչպես տուժեցին Ժոզե Մուրինյոյի ձեռքի տակ ընկած ֆուտբոլիստները։ Ալեգրին Ժոզեն չէ, սակայն այդ պահին թիմի կշեռքի նժարին Ալեգրին էր ու Բոնուչին։

Ինչո՞ւ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Ֆրենկ Լեմպարդին սուլոցներով չընդունեցին «Չելսիում»։ Ինչո՞ւ «Յուվենթուս» տեղափոխված Անդրեա Պիռլոյին սուլոցներով չընդունեցին «Միլանում»։ Քանի որ «Չելսիի» երկրպագուները գիտակցեցին, որ Լեմպարդը թիմի համար նվիրել է իր կյանքը, քանի որ պայքարել է, օգնել, որ թիմը տիտղոսներ ստանա։ «Միլանում» նույնպես գիտեին, որ Պիռլոն իրենց համար մեծ ֆուտբոլիստ է, ով հեռացավ, քանի որ ոմանք դրդեցին ու այդպես ուզեցին։

Իսկ «Յուվենթուսում» չգիտակցեցին այդքանը։ Երկրպագուները որոշեցին սուլել, հայհոյել ու բարկացնել Բոնուչիին։ Իսկ Բոնուչին Թուրինին պատասխանեց այնպես, ինչպես իրեն ընդունեցին։ Այնինչ նրան պիտի ծափահարեին, քանի որ Լեոն արժանի է դրան, քանի որ Լեոն 7 մրցաշրջան նվիրվել ու դեռ այդքան էլ պատրաստ էր պայքարել «Յուվեի» համար։ Քանի որ Բոնուչին դարձավ մարզչի զոհը։

NEWSPRESS.am Sport