Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի վերջին փուլում կակտիվանա
«Ակնհայտ է, որ իշխանությունները գնում են ամենամեծ ծավալով կեղծելու ճանապարհով, նույնիսկ 2013թ.-ին նմանատիպ ադմինիստրատիվ ռեսուրսների օգատագործում չեմ տեսել»,- newspress.am –ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Արմեն Մարտրիոսյանը` հավելելով, որ ընդդիմության հիմնական խնդիրն այն է, որ Դեկտեմբերի 1-ին կարողանան մոբիլիզացնել հասարակությանը:
Արմեն Մարտիրոսյանը նաև ընգծեց, որ խնդիր չուեն համոզելու, որպեսզի մարդիկ ոչ ասեն, քանի որ հասարակական տրմադրություններն արդեն իսկ «ոչ –ին են հակված: Նաև վստահեցրեց, որ այժմ «ոչ» -ի ճակատների միջև խնդիրներ չկան. «ընդդիմության թեևերը սկսել են իրար մոտենալ և միասնական ճակատ դառնալ»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք ինչու քարոզարաշավի այս փուլում ակտիվ չէ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինս պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական խնդիրներ ունի դեռ չի վերադարձել Հայաստան. «Ես կարծում եմ քարոզարշավի վերջին փուլում մենք կտեսնենք Րաֆֆի Հովհաննիսյանին, այն էլ` շատ ակտիվ, ինքը այն անձանցից է, ով առաջին շարքում է պայքարում»,- ընդգծեց Մարտիրոսյանը: