Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Սպորտ

Սալլահը ձեռնոց է նետում այլմոլորակայիններին․ Ֆուտբոլիստներ, ովքեր այս տարի կպայքարեն Ոսկե գնդակի համար

Արդեն հիմա շատ թեժ պայքար է գնում Ոսկե գնդակի համար։ Մասնագետներն արդեն հիմա նշում են, որ կամաց-կամաց մոտենում է Մեսսիի ու Ռոնալդուի դարաշրջանի ավարտը, ու աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում կհայտնվեն նոր անուններ, սակայն․․․

NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է ֆուտբոլիստների, ովքեր կպայքարեն Ոսկե գնդակի համար։

Քևին Դե Բրույնե

Բելգիացին հրաշալի մրցաշրջան է անցկացնում Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Նա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր ֆիգուրն է, ով կազմակերպում է բոլոր գրոհները, խաղին տալիս է սրություն, ու ամբողջ հանդիպման ընթացքում ապահովում է դինամիկ խաղը։

Այս ամենի հետ մեկտեղ կարելի է նշել, որ այս մրցաշրջանում ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում ամբողջ «Մանչեսթեր Սիթին»։ Իսկ Դե Բրույնեի Ոսկե գնդակ ստանալու շանսերն ու հնարավորությունները կախված են այն մրցանակներից, ինչ կհաղթի թիմը։ Տեսականորեն անգլիական ակումբը ապահովել է իր տեղը Անգլիայի պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքում։Թիմը Չեմպիոնների լիգայում պայքարում է նույնպես։ Իսկ այս պահի դրությամբ բելգիացին եվրոպայում լավագույններից է։ Նա իր դիրքում լավագույնն է, իսկ Ոսկե Գնդակի համար պայքարում դեռ նոր զարգացումներ կլինեն, քանի որ լավ խաղի հետ մեկտեղ մեծ նշանակություն ունի նաև թիմային հաջողությունը։ Առջևում Աշխարհի առաջնությունն է, որտեղ Բելգիան համարվում է գլխավոր ֆավորիտներից մեկը։

Ռոնալդու/Մեսսի

Որքան էլ մասնագետները խոսեն Մեսսի ու Ռանալդուի մասին, այնուամենայնիվ այս երկուսը շարունակում են լինել լավագույնն աշխարհում։ Կատալոնական ակումբի խաղն այս տարի մի փոքր այլ է, ու դրանով է պայմանավորված նաև արգենտինացու մի փոքր ստվերային, բայց հրաշալի խաղը։ Նա իր տարիքի հետ մեկտեղ ավելի լավն է դառնում։ Մեսսին հիմա իր որակներին գումարել է նաև տուգանայինից հանճարեղ հարվածներով մրցակցի դարպասը գրավելու որակը։ Մեսսի դրիբլինգը շարունակում է մնալ նույնը։Հարձակվողն իր հանճարեղ խաղը չի կորցրել, այլ ավելարցել է մի քանի նոր որակներ։ Այս ամենը պետք է ասել նաև Ռոնալդուի մասին։ Մրցաշրջանի սկզբում պորտուգալացին գտնվում էր վատ մարզավիճակում, սակայն արդեն հիմա ամեն ինչ այլ է ։Նա ապրում է իր երկրորդ երիտասարդությունը։ Նա գրավում է մրցակցի դարպասներն ավելի հաճախ ու դարձել է 9 համարի հրաշալի գոլահար։ Ռոնալդուն մի փոքր կորցրել է արագությունը, դրիբլինգն ու տուգանային հարվածներով մրցակցի դարպասը գրավելու տաղանդը, սակայն այս ամենին ավելացել է գոլային ֆանտաստիկ հոտառությունը։ Իսկ այս երկուսի պայքարում ամեն ինչ կորոշվի թիմային մրցանակների պայքարում, քանի որ երկուսն էլ Աշխարհի առաջնությանն են մասնակցում ու այնտեղ ևս կփորձեն պայքարել ու ցուցադրել իրենց լավագույն որակները։Պետ չէ մոռանալ նաև Չեմպիոնների լիգայի մասին։

Մուհամմեդ Սալլահ

Իսկ Սալլահն այն մարդն է, ով այս երյկար ու ձիգ տարիների դադարից հետո ոտք մեկնեց Մեսսիին ու Ռանալդուին։Եգիպտացին ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում։Խոսել Սալլահի խաղի մասին ու ներկայացնել միայն խփվծ գոլերը կնշանակի ոչնչի մասին չխոսել։ Երբ Սալլահը Ռոմայում էր, նրան անվանում էին ուղղակի արագավազ մարդ, ով շրջանցել չգիտի, չունի լավ դրիբլինգ ու կարողանում է գնդակը գցել իր դիմաց ու արագ վազել, բայց արի ու տես Յուրգեն Կլոպը կարողացավ այս տղայից ստանալ առավելագույնը։

Մեծ հաշվով Սալլահի ֆանտաստիկ խաղն ավելի լավացավ այն ժամանակ, երբ թիմը լքեց Կոուտինյոն։ Սալլահը կարող է միայնակ վճռել հանդիպման ելքը, կարող է շրջանցել ամբողջ թիմին, կարող է հեռահար հարվածներ իրականացնել ու կայծակնային արագությամբ ճեղքել ցանկացած պաշտպանություն։Ու պատահական չի նաև այն, որ Լիվերպուլի երկրպագուները միշտ հանգիստ են, քանչ որ ունեն եգիպտացու նման ֆուտբոլիստ։ Սուբյեկտիվ կարծիք կհնչի, սակայն այս քառյակում լավագույնը հենց Սալլահն է, ով անկասկած այսպես շարունակելու դեպքւմ կլինի թիվ 1 թեկնածուն, ով կստանա Ոսկե Գնդակը։Սակայն պետք չէ շտապել, այլ պետք է սպասել, թե ինչ կլինի հետագայում, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է ու շատ հնարավոր է, որ Աշխարհի առաջնությունում փայլի մի մարդ, ով բնավ չի էլ հայտնվել այս ցուցակում։

 

NEWSPRESS.am Sport