Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Հասարակություն

Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը հերքելու փոխարեն հաստատեց իր հակահայկական պրոպագանդան՝ չհիշել Հայոց Ցեղասպանությունը

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան նեղսրտել է։ Նրան վրդովեցրել է NEWSPRESS.am-ի հրապարակումն այն մասին, որ ազգությամբ հայ տնօրենը Ախալցխայի միակ հայկական դպրոցում հակահայկական պրոպագանդայով է զբաղված։ Նկատենք, որ նա հայտարարել է ուսուցիչներին (մոտ 60 աշխատող), թե պետք չէ երեխաներին Հայոց ցեղասպանության մասին պատմել ու հիշեցնել։

Չենք քննարկում այն, որ տնօրենը փոխանակ նյութը հրապարակող կայքից հերքում պահանջի կամ համապատասխան մեկնաբանություն տա նույն կայքին, իր հնարավոր ու անհնարին լծակները գործի դնելով՝ հերքման համար օգտագործել է Վրաստանում գործող կայքը՝ akhaltskha.net-ը։

Ինչևէ․․․

Ամեն դեպքում NEWSPRESS.am-ը ևս փորձեց ստանալ տնօրենի մեկնաբանությունը։

Ինչպես և հիշյալ կայքին, այնպես էլ մեզ տված հարցազրույցում Սուսաննա Ակոպովան նշեց, թե իբր ինքը նման բան չի ասել, այլ փորձել է փոխել հիշատակման օրվա առիթով կազմակերպվելիք միջոցառումների ձևաչափը։ Ապա, չգիտես ինչու, ռուսերենի մասնագետ Ակոպովան ոգևորված սկսեց գովաբանել Վրաստանի իշխանությանը, թեև դրա մասին ոչ մի հարց նրան չուղղեցի։

Ի՞նչ կապ ունի Վրաստանի իշխանությունը։

-Դե ստատյայի մեջ (նկատի ունի մեր հրապարակումը-հեղ․) գրել էիք, որ դեմ եմ, բան եմ, տենց էլի․․․ ես ի՞նչ գիտեմ։

Ներեցեք, բայց սխալ եք հասկացել, խոսքը ո՛չ թե Վրաստանի կառավարությանը դեմ լինելու մասին էր, այլ Հայոց ցեղասպանության միջոցառումներին ու հիշատակմանը։

-Հա, բայց ընդհանրապես ստատյան գրելու ժամանակ ինչո՞ւ ինձ չեք հարցրել։ Էդ պահին էդտեղ 60 աշխատող չի եղել, 30 են եղել։

Տիկին Սուսաննա, խոսքն այն մասին է, որ ունեք 60 աշխատող և հենց նրանց եք հորդորել։ 60-ը չե՞ն։

-Այո 60 են, բայց․․․

Ստացվում է, որ մեկը մյուսին Ձեր հորդորը փոխանցելով՝ հետևել են հենց Ձեր «հրահանգին», այդպես չէ՞։

Այս հարցին տնօրենը չարձագանքեց։

Իսկ հայերենի մասնագետ Աստղիկ Պետրոսյանի հետ միջադեպն ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Պետրոսյանի հետ նույն դպրոցում աշխատում ենք արդեն 40 տարի։ Գիտե՞ք նա վատառողջ կին է, նյարդային է։

Ի՞նչ նյարդային դրսևորումներ է նա ցուցաբերել։ 40 տարի միասին աշխատելուց հետո, նո՞ր պարզեցիք, որ նյարդային է։

-Այո՛, ու իմ դուրս չի գալիս, ինքը ինչ ձևով է ինձ հետ խոսում։ Ինքը կարող է բարձր խոսել․․ Աստղիկ Պետրոսյանն ինձ չի ենթարկվում, չի լսում․․․

Իսկ չե՞ք կարծում, որ 40 տարվա մանկավարժ կինը կարող է և իրավունք ունի սխալը տեսնել և ասել դրա մասին։ Գուցե նա ինչ-որ սխալ բա՞ն է տեսել և դրա մասի՞ն է փորձել բարձր տոնով խոսել։

-Ես էլ երեկվա երեխան չեմ, դա ինձ դուր չի գալիս։

Տիկին Սուսաննա, ուզում եք ասել, որ այն ուսուցիչներին, ովքեր Ձեզ չեն ենթարկվում կամ դուր չեն գալիս, պետք է որակեք նյարդայի՞ն և վիրավորե՞ք։

-Բայց, ո՞վ ասաց, որ ես վիրավորում եմ,-նյարդային տոնով հարցրեց տնօրենը։

Ա՛յ, տեսնո՞ւմ եք, տիկին Սուսաննա, հիմա Դուք էլ նյարդայնացած եք ու գոռում եք։ Ձեր մասին նույնպե՞ս կարելի է ասել, որ նյարդային եք կամ դրա համար կշտամբե՞լ։

-Դուք ինձ չեք հասկանում․․․

Ներեցեք, բայց ես հասկացողության հետ խնդիր չունեմ։ Ասում եք՝ ուսուցչուհին Ձեզ չի լսում։ Ի՞նչ է նշանակում դա։

-Ես նման բան չեմ ասել։

Նոր ասացիք, ես ձայնագրություն ունեմ։

-Հա, ես նկատի ունեմ կարողա ինքը բարձր խոսա, ու ես տվել եմ դիմում դիսցիպլինայի սավետին (նկատի ունի էթիկայի հանձնաժողովը-հեղ․), որ իրեն նկատողություն տան։ Ես ինձ թույլ կտա՞մ նրան գործից հանել։

Բայց էթիկայի հանձնաժողովին դիմել եք։ Այսինքն՝ կհասցնենք նրան, որ ուսուցչուհին ի՞նքը հեռացման դիմում գրի։

-Չէ, ախր ես ո՞նց ասեմ․․․ մենք ախր հայոց լեզվի մասին միջոցառումներ ենք անում․․․

Լա՛վ, իսկ ապրիլյան քառօրյայի մասին ի՞նչ գիտեն Ձեր երեխաները, կամ պատրաստվո՞ւմ եք որևէ կերպ հիշատակել օրը։

-Այո՛, մենք պլակատներ ենք պատրաստելու, հոդվածներ կունենանք, խոսելու ենք, պատմելու ենք․․․

Իսկ կոնկրետ ի՞նչ գիտեն երեխաները, ինչպե՞ս եք կատարվածը ներկայացնում երեխաներին։ Կարո՞ղ ենք մենք խոսել երեխաներից մեկի հետ ու հարցնել նրան քառօրյայի մասին։

-Ո՛չ, Դուք երեխաների հետ չեք կարող խոսել, ինչ պետք է՝ ես պատասխանում եմ։

Լա՛վ, իսկ Դո՛ւք ինչ գիտեք քառօրյայի մասին։

Տնօրենը դարձյալ չարձագանքեց։ Մի քանի վայրկյան լռությունից հետո հարցրեց։

-Իսկ ի՞նչ է Ձեր անունը։

Ես Արմինե Մկրտումյանն եմ։

3 անգամ ներկայանալուց հետո, նա այդպես էլ չկարողացավ ճիշտ արտասանել իմ անուն ազգանունը։

-Լավ, ես էլ ոչ մի բան չեմ ուզում խոսել։

Տիկին Սուսաննա, երբ ես խոսում եմ Հայաստանի հետ կապված հարցերից, Դուք չեք ուզում խոսել, իսկ Վրաստանը գովերգում եք՝ առանց իմ հարցերի։

-Բայց ի՞նչ վատ է։

Իհարկե, վատ չէ, եթե Հայաստանի հետ կապված հարցերի շուրջ էլ նույն ոգևորությամբ խոսեք։ Միգուցե Ձեզ Վրաստանում դա արգելո՞ւմ են։

-Ո՛չ, ինչո՞ւ պետք է արգելեն։

Եթե չեն արգելում, ինչո՞ւ եք հակահայկական պրոպագանդայով զբաղվում։

-Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, ինչ ուզում եք գրեք։

Եթե չեք ուզում պատասխանել, ուրեմն համաձա՞յն եք, կա՞ նման բան, պրոպագանդո՞ւմ եք։

-Այո։

Իհարկե այս ամենն ունի իր բացատրությունը։ Վրաստանը չի ուզում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ու չնայած աշխարհում շատ երկրներ ճանաչել ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, սակայն Վրաստանը ձեռնպահ է մնացել նույնիսկ այս հարցում։ Իսկ տեղի հայ համայնքներին էլ վերահսկում է, որպեսզի նրանք ավելորդ խնդիրներ չստեղծեն։

Այս տրամաբանությամբ էլ Վրաստանում հայկական դպրոցների տնօրենները, այդ թվում նաև Սուսաննա Ակոպովան կրճատել է հայոց լեզվի դասերը և փորձում է Հայաստանի մասին հնարավորինս քիչ բան փոխանցել աշակերտներին։

Մեր տեղեկություններով՝ բանը հասել է նրան, որ Վրաստանում հայ ուսուցիչների հեռախոսազրույցները գաղտնալսվում են։ Ուստի զարմանալի չէ, որ տիկին Ակոպովան մեզ հետ զրույցում գովերգում էր Վրաստանն ու արդարացնում իր հակահայկական, կամ ավելի ճիշտ պրոթուրքական ու պրոադրբեջանական քայլերը։

Ինչ վերաբերում է հայոց լեզվի ուսուցչուհուն, ապա ծնողների հետ մեր հարցումների արդյունքում պարզվեց, որ Աստղիկ Պետրոսյանը սիրված ուսուցչուհի է և լավ մասնագետ։ Նրա հարցն էթիկայի հանձնաժողովը չի ցանկացել քննել, քանի որ դրա անհրաժեշտություը չի տեսել և ցրվել է։ Այնպես որ՝ այս դեպքում արդեն հարց է առաջանում, թե էթիկայի հանձնաժողովն ում հարցն է առաջնահերթ քննելու և ով նյարդերը բուժելու խնդիր ունի։

Տնօրենի հակահայկական տրամադրություն ստեղծելու մասին կլինեն ավելի սենսացիոն հրապարակումներ՝ հաջորդիվ․․․

 Արմինե Մկրտումյան