Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Սպորտ

Մխիթարյանը լավագույնն է «Արսենալում», իսկ հավաքականում՝ Կամո Հովհաննիսյանը․ Ինչո՞ւ

Օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Էստոնիայի ընտարնու հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հավաքականի համար այս հանդիպումը փորձառական բնույթ էր կրում, քանի որ թիմի կազմում նոր կադրեր էին, նոր ֆուտբոլիստներ ու մարզիչն էլ նոր տակտիկա էր մշակել։ Ամբողջ հանդիպման ժամանակ գնդակը տնօրինում էր մեր ընտրանին, սակայն առջևի գծում սրություն չկար։

Վերջին 1-2 տարվա ընթացքում հայաստանյան սպորտային մամուլը քննադատում է Մխիթարյանին, ով իր ամբողջ ուժերը չի ներդնում հավաքականի հանդիպումների ընթացքում։ Այսպիսի քննադատական հոսանք ժամանակին կար նաև Լիոնել Մեսսիի դեմ, սակայն ամեն ինչ ավելի հարթ դարձավ այն ժամանակ, երբ Արգենտինայի հավաքականը սկսեց կամաց-կամաց բարելավել խաղը, իսկ արգենտինացի ֆուտբոլիստներն էլ ձեռք բերեցին լավ խաղամակարդակ։ Իսկ Մխիթարյանի պարագայում ամեն ինչ այլ է, քանի որ, անկեղծ ասած, մեր հավաքականի ֆուտբոլիստները չեն կարող մրցակցել իրենց խաղամակարդակով Մխիթարյանի հետ։ Նրանք նույնիսկ չեն էլ կարող մրցակցել «Արսենալի» ֆուտբոլիստների հետ։

Սակայն բացառություններ լինում են։ Բացառություն է Ուելսի ազգային հավաքականը, որտեղ մի Գարեթ Բեյլն իր հետևից տանում է ամբողջ թիմին։ Ճիշտ է՝ այնտեղ կան մի քանի խաղացողներ, ովքեր ունեն բարձր խաղամակարդակ, սակայն ամեն ինչ իր հետևից տանում է Գարեթ Բեյլը։

Իսկ Հայաստանի ազգային հավաքականում խնդիրը մի փոքր այլ է։ Էստոնիայի հետ հանդիպման ժամանակ հստակ երևում էր, որ Մխիթարյանն այդքան էլ խաղի մեջ «մտած» չէր, քանի որ խուսափում էր վնասվածքներից, սակայն, մյուս կողմից, բոլորն էլ տեսան, որ Մխիթարյանը ցանկության դեպքում սուր ու վտանգավոր պահեր ստեղծեց մրցակցի դարպասին։ Հանուն արդարության՝ պետք է նշել, որ ամենավտանգավոր պահերը մրցակցի դարպասի մոտ ստեղծեց Մխիթարյանը։

Սակայն հանդիպման ընթացքում հրաշալի խաղ ցուցադրեց Կամո Հովհաննիսյանը։ Նա ամբողջ հանդիպման ընթացքում պայքարեց, փակեց իր եզրն ամբողջությամբ, օգնեց հենակետային գոտու ֆուտբոլիստներին, օգնեց պաշտպաններին, կարողացավ գնդակ խլել ու գրոհներ կազմակերպել։ Կամոն կարգով շատ ցածր է Մխիթարյանից, նա չի խաղում «Արսենալում», սակայն այդ հանդիպման ընթացքում խաղադաշտում լավագույնը նա էր։ Նա իր ցածր խաղամակարդակով կռիվ տվեց, պայքարեց ու կարողացավ խաղալ շատ լավ ֆուտբոլ։

Փաստացի այդ հանդիպումը ցույց տվեց, որ նվիրումն ու պայքարելու ցանկությունը կարող են խաղադաշտում անել ամեն ինչ։ Կարող են կայծ ու եռանդ հաղորդել հանդիպմանը։ Մնում է հուսալ, վստահ լինել ու հավատալ, որ մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն իրենց կյանքը կդնեն նժարի վրա ու կպայքարեն ամբողջ հանդիպման ժամանակ։

NEWSPRESS.am Sport