Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Վազող տողեր

«Ինչքան վատ, այնքան շատ փող»․ սերիալների ու սիթքոմների սկզբունքը

Այն, որ անորակ սերիալներն ու սիթքոմները հեռուստաեթերից կեղտը թափում են մեր տներն ու գաղջ մթնոլորտ ստեղծում, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Որքան էլ փորձում ես հեռու մնալ դրանցից, չի ստացվում, քանի որ հեռուստաեթերը պարզապես ողողված է սերիալներով, որոնք ստեղծվում են ո՛չ թե մշակութային, այլ կոմերցիոն հիմունքներով։ Այս տրամաբանությամբ՝ սերիալների թիվն աճում է, իսկ որակն ավելի ու ավելի ընկնում։

Մշակույթի նախարարությունն այս հարցում պատասխանատու չէ։ Համենայն դեպս մեր ահազանգին, թե արդյոք որևէ կերպ չպե՞տք է վերահսկել իրավիճակը, արձագանքեցին, թե դա իրենց տիրույթում չէ։

«Ախր ինքներդ եք հասկանում՝ ինչպե՞ս կարող է Մշակույթի նախարարությունը պատասխան տալ մի բանի համար, ինչը ինքը չի արել։ Մենք ինչպե՞ս կարող ենք ազատ հեռուստաընկերությանն ասել, թե ինչ ցուցադրի։ Եթե ֆիլմը նկարահանվեր Ազգային կինոկենտրոնում, ապա, այո՛, նախարարությունը կտար իր գնահատականը, բայց կինոկենտրոնը սերիալներ չի նկարում, և մենք պատասխանատու չենք»,- NEWSPRESS.am-ին ասացին Մշակույթի նախարարությունից։

Այլ կերպ ասած՝ սիթքոմային «կինոարտադրության» հետ կապված խնդիրներից նախարարությունը ձեռքերը լվանում է։ Ու ոչինչ չասող ֆիլմերը շարունակում են ստեղծվել՝ ֆինանսական բոլոր հնարավոր աղբյուրներից խժռելով փողի «կալոդ»-ներ։
Նկարահանվում են միանգամյա դիտման համար՝ ակնհայտ վատ, ցածրորակ, տրամաբանությունից, պատճառահետևանքային կապերից զուրկ սերիալներ ու հատկապես սիթքոմներ, որոնք ընդհանրապես ասելիք չունեն։ Իսկ եթե սցենարիստը ասելիք չունի, նշանակում է՝ նա սխալ մասնագիտություն է ընտրել։

Սխալ են ընտրված նրա հերոսները, իսկ ավելի կոնկրետ՝ չկան իրական հերոսներ, չկա, հերոսի նպատակ, չկան ուժեղ հակահերոսներ․․․ բոլորը խոսում են նույն անբովանդակ տեքստով։ Ու հետո սցենարիստներն արդարանում են, թե կինոյի հերոս քուչի տղան չի կարող իր ստեղծածից ավելի լավը լինել։

Հարց՝ իսկ ո՞վ ասաց, որ մերօրյա երիտասարդության մեջ հերոսներ չկան, ինչո՞ւ հենց պետք է հերոսացնել քուչի տղուն, ի՞նչ պետք է ասի մեզ նա, ի՞նչ պետք է սովորենք մենք նրանից։

Մի խոսքով՝ քանի դեռ մեր երկրի իշխանության նման, երկրի բոլոր օղակներում փողն ամենից առաջնահերթն է, ամեն ինչ վերածվում է աղբի։

Իսկ հատկապես երբ ստեղծագործական աշխարհում մասնագետի համար փող աշխատելը դառնում է նպատակ ու բիզնեսի աղբյուր, ապա դաշտում սկսում է հակամշակութային մրցակցություն․ ստեղծվում են սերիալներ՝ «ինչքան վատ, այնքան շատ փող, սկզբունքը»:

Արմինե Մկրտումյան