Զլատան Իբրահիմովիչը նոր ակումբ ունի․ Շվեդ ֆուտբոլիստը լքեց եվրոպան
Ինչպես հաղորդում են Ամերիկյան սպորտային լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կտեղափոխվի «Լոս Անջելես Գելեքսի»։ Այս մասին տեղեկացնում է նաև թիմի թվիիթերյան էջը։
Օրեր առաջ սպորտային պարբերականները նշում էին, որ շվեդ ֆուտբոլիստը բանակցում է ամերիկյան ակումբների հետ և ցանկանում է հանդես գալ այնտեղ։ Իսկ արդեն այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ անգլիական ակումբն ու Իբրահիմովիչը խզեցին պայմանագիրը։
Հավելենք նաև, որ ամերիկյան պարբերականների տեղեկացմամբ առաջիկա օրերին տեղի կունենա տրանսվերի կնքումն պաշտոնապես կներկայացվի Իբրահիմովիչը՝ որպես «Լոս Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստ։