ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկներըՈւկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին․ Իլոն ՄասկԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններըՎե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ ԶաքարյանԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ ԱբրահամյանԳագիկ Ծառուկյանին ներկայացրել են ՔԿ վարչություն. ուղիղԱՄՆ-ի կողմից Իրանի Ահվազ քաղաքում իրականացված հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել. կան վիրավորներՈստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրшմիջոցներԱդրբեջանը շարունակում է արագ տեմպերով բնակեցնել օկուպացված ԱրցախըԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է․ Սուրեն Սուրենյանց
Ստի ․․․, թե հավաքագրվել եմ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացել․ Թևանյան
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԴավիթ Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը․ Գոհար ՄելոյանԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Իրանը հայտարարել է տարածաշրջանի մի քանի երկրներին հնարավոր հարվածներ հասցնելու մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասին
Մամուլ

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը միացրեց Բաղմանյանին ու Խաչատուրովին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելուց մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ: Բաղմանյանի նշանակման մասին մամուլում հրապարակումները հաստատվեցին քիչ առաջ տարածված պաշտոնական տեղեկությամբ: Այդպիսով, Բաղմանյանը հայկական զինված ուժերի գլխավոր շտաբից ազատված եւ ՀԱՊԿ տեղափոխված երկրորդ բարձրաստիճան զինվորականն է՝ Յուրի Խաչատուրովից հետո:

Խաչատուրովը, իհարկե, մինչեւ ՀԱՊԿ տեղափոխվելը հասցրեց նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այդուհանդերձ, արձանագրման արժանի է, որ հայկական զինված ուժերում բավականին օդիոզ կերպար հանդիսացող երկու գեներալները, որոնք, մեղմ ասած, չունեին հանրային դրական վարկանիշ, տեղափոխվում են ՀԱՊԿ, որը եւս գրեթե ոչ մի կապ չունի Հայաստանի պետական շահերի եւ անվտանգության հետ ու, ըստ էության, Հայաստանը դրա անդամ է այն պատճառով, որ այդպես է ցանկանում Ռուսաստանը, կամ որ Ռուսաստանին դուր չի գա, եթե Հայաստանը դուրս գա այդ կառույցից: Այդ դեպքում ՀԱՊԿ-ը, այսպես ասած, ներկայություն չի ունենա Կովկասում:

Այդպիսով, ի՞նչ է հուշում հայաստանցի երկու օդիոզ գեներալների ներկայությունը ՀԱՊԿ-ում, եթե նրանցից օրինակ մեկը՝ Բաղմանյանը, իր պաշտոնից Հայաստանում հեռացվեց պաշտպանության երիտասարդ նախարար Վիգեն Սարգսյանի պահանջով, քանի որ Սարգսյանը պաշտոնական պարտականությունը կատարելու տեսանկյունից անհամատեղելի էր համարել Բաղմանյանի հետ աշխատելը, ասելով, որ նա թերացել է պարտականություններում: Ստացվում է, որ ՀԱՊԿ տուգանային հրապարա՞կ է թերացած գեներալների համար, կամ հայկական բանակում կոնֆլիկտային գեներալների համար: Յուրի Խաչատուրովն էլ բանակից, խոշոր հաշվով, հեռացվեց այն բանից հետո, երբ գրեթե գագաթնակետին էր հասել պաշտպանության նախարար Օհանյանի հետ հակադրությունը, որի դառը պտուղները գուցե, կամա թե ակամա, հայկական զինուժը ճաշակեց Ապրիլյան քառօրյա պատերազմում, բանակում զգալիորեն անպատրաստ կամ թերի վիճակի արձանագրումով, որը բարեբախտաբար չէր հասել ուղղակի ճակատագրական աստիճանի:

Այդ գեներալները գնում են տուգանային «գումարտա՞կ»՝ Հայաստանին ծառայելու, ՀԱՊԿ-ում, այսպես ասած, Հայաստանի շահի սպասարկման առումով ինչ-որ բան փոխելու, թե՞ նրանք կլինեն ընդամենը Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում, քանի որ Հայաստանի շահը պաշտպանելու դեպքում նրանք դա կանեին բանակում իրենց պաշտոնական պարտականություններն օրինակելի, արդյունավետ եւ անթերի կատարելով, եւ կարիք չէր լինի հասնել ՀԱՊԿ: Առավել եւս, որ իրատեսական եւ նույնիսկ քաղաքականապաես համարժեք չէ կարծել, թե Խաչատուրովն ու Բաղմանյանը կարող են ինչ-որ բան փոխել ՀԱՊԿ կուրսի առումով, եթե իհարկե այդպիսի կուրս ընդհանրապես գոյություն ունի, եւ այդ կառույցը պարզապես հետխորհրդային պետությունների հետ ՌԴ ռազմա-քաղաքական բրգաձեւ հարաբերությունների գործիք չէ»:

Մանրամասներըը՝ թերթի այսօրվա համարում