Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Վազող տողեր

Հայաստանում հայրերը շարունակում են սպանել իրենց որդիներին․ վերջին նմանատիպ դեպքը եղավ երեկ

Հայրերի ու որդիների պայքար միշտ էլ եղել։ Այդ մասին գրվել են գրքեր, նկարահանվել ֆիլմեր։ Այդ ամենի մասին հիշատակումներ է անում պատմությունը, թե ինչպես են որդիները սպանել իրենց հայրերին, որ կառավարեն երկիրը։ Կան ավանդազրույցներ ու լեգենդներ այն մասին, թե ինչպես են հայրերը հանուն թագավորության ու պետության բարօրության սպանել իրենց որդիներին։ Սրանք պատմություններ են, լեգենդներ, առասպելներ։ Իրականում միշտ էլ եղել է ու այսօր ևս շարունակվում է այդ պայքարը։ Պայքարի խոշորացույցային տեսակն ընտանիքում է՝ հայր ու որդի, իսկ ավելի մեծ տարբերակը հասարակության մեջ է՝ սերունդների պայքար։

Այս ամենի հետ մեկտեղ կան նաև իրական դեպքեր։ Աշխարհում ու հայ հասարակության մեջ շատացել են սպանությունները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում որդիներն են սպանում իրենց հայրերին։ Այդպիսի սպանությունների դեպքում, սովորաբար, մարդասպանը նշում է, որ գտնվել է աֆեկտիվ վիճակում։ Սակայն կա նաև սպանության այլընտրանքային տեսակ, երբ հայրը չի գիտակցում, թե ինչպես է դեպի մահ ուղեկցում իր որդուն։

Երեկ նմանատիպ դեպք եղավ Կոտայքի մարզում։ Ավտովթարի հետևանքով մահացավ վարորդը, ով 16 տարեկան էր, իսկ 2 հոգի, ովքեր նույնպես անչափահասներ էին, ծանր վիճակով տեղափոխվեցին հիվանդանոց։ Կարելի էր ոչինչ չիմանալ ու լսել այն կնոջը, ով այսօր երթուղայինում լաց էր լինում ու բարձրաձայն պատմում, թե ինչ է եղել։

«Ես նոր մենակ իմացա, թե ինչա եղել։ 3 էրեխա ավարիա են տվել ու ընկել են ձորը։ Մեկը մահացել ա։ Ես ճանաչում էի էդ երեխուն։ Տենաս ո՞վ ա իր հերը, ո՞վ ա իրան ավտո տվել, ո՞վ ա թողել, որ նստի ու քշի։ Մեղավոր ա մենակ իրա ծնողը, ով տվել ա էդ մեքենան։ Վատ բան ա, բայց պետք ա ասեմ։ Ամբողջ կյանքում էդ մեղքն իրանց ուսերին ապրելու են իրա հերն ու մերը, որ իրանց ձեռքով սպանեցին իրանց էրեխուն»։

Երթուղայինում լռություն էր։ Լսվում էր միայն կնոջ լացի ձայնը։ Իսկ երթևեկողները սառած աչքերով նայում էին պատուհանից դուրս։

Ու փաստացի այս խառնակ ժամանակաշրջանում ծնողներն իրենք են սպանում իրենց երեխաներին։ Անչափահասներին թողնում են, որ մեքենա վարեն, քանի որ «քշել գիտեն», իսկ արդյունքում լինում են նմանատիպ դեպքեր։ Ժամանակները փոխվել են, մարդիկ մտածում են այլ կերպ, իսկ այդ մտածողության արդյունքում մահանում են դեռ նոր-նոր կյանք մտած տղաներ, ովքեր ապագայում լինելու էին իրենց ընտանիքի զարդը, իսկ իրականությունը սա է․

Ավտովթարի հետևանքով մահացավ 16 տարեկան, անչափահաս տղա։

NEWSPRESS.am