Հենրիխ Մխիթարյանը հետևել է «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպմանը (լուսանկարներ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հետևել է «Փյունիկ»-«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների հանդիպմանը: Խաղը տեղի է ունեցել «Փյունիկ»-ի մարզադաշտում:
Խաղն ավարտվել է 3-1 հաշվով՝ հօգուտ «Փյունիկ»-ի։
Նկատենք, որ Հենրիխ Մխիթարյանն ինքը «Փյունիկ» ակումբի սան է: