Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Հասարակություն

Ախր Ավետը Հրանուշին ու Սերժին շատ է սիրում․ Լիլիի տգիտությունն ու Ավետի ամոթը

Արդեն մի քանի օր է` մամուլում և սոցցանցերում ակտիվ քննարկվում ու քարկոծվում է Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդաշարը։

Մասնավորապես, քարկոծում են հաղորդավարներ Արամ MP3-ին և Ավետ Բարսեղյանին, ովքեր «համարձակություն են ունեցել» ծաղրելու «Միսս Արմենիա-2017» մրցույթի հաղթող, 17-ամյա Լիլի Սարգսյանին։

Անկեղծության համար պետք է նշենք, որ Լիլիի անգրագիտությունն ու տգիտությունն այդ եթերի ժամանակ չէ, որ հասարակությանը պարզ դարձավ։ Դեռ մրցույթի ժամանակ նա աչքի ընկավ գիտելիքի «փայլուն պաշարով» ու անգլերենի «բացարձակ գերազանց» իմացությամբ։

Բայց ավելի վատն այն էր, երբ այս մատղաշ, 17-ամյա աղջիկն ի պաշտպանություն իրեն՝ թոթովել էր, թե իրեն խաբել են և Ավետն ու Արամն իր հետ անկեղծ չեն եղել․

«Կարծում եմ, որ ինձ հետ ազնիվ չեն եղել։ Ինձ ասել էին, որ կմոնտաժեն, սակայն այդպես չեն արել։ Ես մեղավոր չեմ, որ մոնտաժ չի արվել»։

Չէ՛, գոնե եկեք ինքներս մեզ հետ ազնիվ ու անկեղծ լինենք․ իսկ ինչո՞ւ և որքա՞ն պետք է մոնտաժով փակվեն տգիտությունն ու սխալները։ Իսկ ո՞վ ասաց, որ տգետին պետք է մեծարել կամ պատվել և ո՛չ թե ծաղրել։ Հետո ի՞նչ՝ աղջիկը 17 տարեկան է։ Ձեզնից յուրաքանչյուրը քանի՞ դպրոցական աղջիկ գիտի, որ անկաշկանդ կարող է գեղեցիկ տեքստով Մարտի 8 շնորհավորել, քանի՞ դպրոցական կարող է առանց դժվարությամբ ասել, որ գնացել է ծերանոց՝ կանանց շնորհավորելու, քանի՞ դպրոցական գիտեք, որ կարողանում է անգլերենով գեղեցիկ արտահայտվել․․․

Այս պատմության մեջ հարցն այն չէ, թե ինչո՞ւ Ավետը ծաղրեց Լիլիին, քանի որ տգիտությունը միանշանակ ծաղրի է արժանի: Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք նույն հաջողությամբ նա կծաղրե՞ր այն մարդկանց, այն պաշտոնյաներին ու ի վերջո, այն «թև ու թիկունքին», ովքեր Լիլիին ու նրա նմաններին տանում են դեպի միջազգային հարթակ։

Ինչո՞ւ այն ժամանակ նա չէր ծաղրում, օրինակ, թեկուզ ժյուրիի անդամներին, ովքեր թույլ տվեցին տգիտությանը «թևածել»։

«Դուխը» չէ՞ր հերիքում։

Կամ հենց նույն հաղորդման ժամանակ ինչո՞ւ Ավետը չկարողացավ պատվով «խաղալ» և փնովել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և կամ նախագահ Սերժ Սարգսյանին։

Ծաղրելու կամ փնովելու բան չունե՞ր, որ նրա հենց առաջին նախադասությամբ հիշեց․
«Սա այն կինն է, ով ինձ շնորհել է Մայրենիի դեսպան կոչում․․․»․․․

Ինչո՞ւ չէր ասում, սա այն կինն է, որ գռփում է սփյուռքահայերին ու փողեր լվանում, սա այն կինն է, ով ոչինչ չանելով՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» մակագրությամբ պաստառն է դեմ տվել զինվորին ու զինվոր կորցրած մորը․․․ Իհարկե, կարելի է երկար թվարկել, թե էլ ինչ է անում, կամ ընդհակառակը՝ չի անում տիկին նախարարը, բայց խնդիրն այս պահին Հրանուշ Հակոբյանը չէ, այլ Ավետի ամոթը: Նա չկարողացավ ասել ոչինչ, այլ միայն դեմքը մի կողմ տանելով ասաց․

«Ախր ես Հրանուշին շատ եմ սիրում․․․»։

Հրանուշը հիմա կասեր՝ կսիրես, բա չե՞ս սիրի․․․

Ավետը չկարողացավ փնովել նաև Սերժ Սարգսյանին․ մի մարդու, ով արդարացնում է արտագաղթն ու 20 տարի հետո 4 մլն ազգաբնակչություն խոստանում, մարդու, ում կլանը փակել է ժողովրդին սնուցող խողովակները, մարդու, ում ղեկավարած երկրում մարդիկ չեն ապրում, այլ գոյատևում են: Մարդու, ում ղեկավարած երկրում նրա իսկ գաղափարները չկիսողները ոչ միայն բանտերում են, այլև այնտեղ հիվանդանում ու նույնիսկ մահանում են՝ անօգնական: Այս և շատ ուրիշ խնդիրների մեջ՝ Ավետը տեսնում է միայն նախագահի անճաշակ փողկապն ու սանրվածքը՝ «շատ կարևոր» թեմա։

Այստեղ Սարգսյանն էր պակասում, որ ասեր. «Յա՜, իրո՞ք․․»

Ինչո՞ւ Ավետի համարձակությունը չհերիքեց քննադատել ու փնովել երկրի ղեկավարին։

Չարեց: Չցանկացավ թիրախավորվել, քանի որ նրան ամիջապես իր տեղը ցույց կտային, որից հետո ինքը կհայտնվեր ծաղրի կիզակետում ու մեկընդմիշտ հրաժեշտ կտար «փառքի աշխարհին», համենայն դեպս, այն աշխարհի, որը նա ինքն է երևակայությամբ իր շուրջն ստեղծել։

Արմինե Մկրտումյան