Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Վազող տողեր

Ափսոսում եմ՝ ենթարկվեցի սադրանքի, պատասխանեցի տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն` իր իսկ բառապաշարով․ Վ․Սարգսյան

Ռազմինֆոն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի մասին։

Ռազմինֆո. Պարոն նախարար, խոսենք բանակին աջակցելու հասարակական նախաձեռնությունների մասին։ Օրինակ՝ մեծ աղմուկ բարձրացրեց Ալբերտ Դալլաքյանի համար գումար հավաքելու Ձեր նախաձեռնությունը։ Չե՞ք ափսոսում, որ մտաք այդ գործընթացի մեջ, բանավեճի բռնվեցիք ընդդիմախոսների հետ, մեկին անգամ «բոշա» անվանեցիք։

Վ.Սարգսյան. Գումարի հավաքագրումը Ալբերտի մոր խնդրանքով նախաձեռնել է իր ծանոթներից մեկը։ Ես պարզապես օգնել եմ` նվիրաբերելով իմ անձնական միջոցներից և սատարելու կոչ ուղղելով ընկերներիս։ Կարծում եմ՝ կոչս տեղին էր, քանի որ ի տարբերություն նման բազմաթիվ այլ ջանքերի՝ գումարը հավաքվեց հաշված օրերի ընթացքում։ Ընկերներս սատարեցին՝ հավաքելով անհրաժեշտ գումարի զգալի մասը։ Հարյուրավոր ծանոթ և անծանոթ մարդիկ ևս հետևեցին իմ օրինակին։ Եթե համացանցում այդ խնդրի շուրջ բորբոքված մեկնաբանություններ էին անում մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը` կեղծ օգտատերեր, ապա իմ կոչին գործնական քայլով` անձնական միջոցներ նվիրաբերելով արձագանքեցին հարյուրավորները։ Անկախ զգացմունքայնությունից` արդյունքն ակնհայտ է։ Եվ կարևորը հենց արդյունքն է։

Անշուշտ, ափսոսում եմ, որ քաղաքական տարաձայնությունները, կամ խնդիրների լուծման շուրջ պատկերացումների բազմազանությունը երբեմն ագրեսիվ և ոչ պատշաճ պահվածքի պատճառ են դառնում։ Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմիանց։ Եվ, իհարկե, ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի և պատասխանեցի իմ կոչին տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն` իր իսկ բառապաշարով։ Նույն օրը հեռացրեցի այդ գրառումը` համարելով, որ նույնիսկ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ է դիտվում։

Ռազմինֆո. Ձեր ընդդիմախոսները հաճախ նշում էին այս կարգի խնդիրներին համակարգային, ինստիտուցիոնալ լուծում տալու անհրաժեշտության հանգամանքը։

Վ.Սարգսյան. Որպես նախարար, պետության ներկայացուցիչ՝ ես, անկասկած, առաջնահերթ պատասխանատու եմ համակարգային լուծումներ գտնելու և դրանց հիմքով քաղաքականություն առաջարկելու և իրագործելու համար։ Հանրապետության Նախագահի, վարչապետի, կառավարության իմ գործընկերների աջակցությամբ նախորդ տարին այդ առումով առավել քան արդյունավետ էր. գերժամանակակից վերականգնողական կենտրոն, ապահովագրական հիմնադրամ, զոհվածների և 1-ին խմբի զինհաշմանդամների անօթևան ու բարելավման խնդիր ունեցող ընտանիքների բնակավորման համալիր լուծումներ և այլն։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես պետք է խուսափեմ անհատական խնդիրներից, անտեսեմ զինհաշմանդամի ծնողի խնդրանքը։ Արդյոք պե՞տք է կարծրացած չինովնիկական պատասխան տամ, որ մենք մեր ուժերի ներածին չափով արել ենք և այն, ինչ օրենքի պահանջից ավելին է, ինձ չի վերաբերում։ Ինձ քննադատողները հիմք կունենային, եթե չլուծելով համակարգային խնդիրներ՝ ես զբաղվեի առանձին դեպքերի համար դրամահավաքով, բայց պատկերը ճիշտ հակառակն է։

Կոնկրետ Ալբերտի դեպքում էլ, ինչպես գիտեք, պետությունը օրենքով նախատեսված և դրանից առավել, այլ լուծումներ գտել էր, անհրաժեշտ ողջ օգնությունը նրան ցուցաբերվում էր և շարունակելու էր ցուցաբերվել։ Խոսքն այստեղ մեկ քայլ ավելի կատարելու մասին էր, և ես վայրկյան անգամ չեմ ափսոսում, որ օգնեցի Ալբերտի բուժումն արտերկրում ապահովելու հարցում։ Հենց մեր կառավարության քաղաքականությունն է, որ Հայաստանում չբուժվելու դեպքերում մենք, մեր վիրավոր զինծառայողներին պետական ֆինանսավորմամբ գործուղում ենք արտերկրի լավագույն կլինիկաներ։ 2017 թվականին առաջին անգամ մեր մի քանի զինհաշմանդամներ օգտվել են այդ հնարավորությունից։ Պարզապես Ալբերտի դեպքն այլ էր։

Ի դեպ, ավելացնեմ նաև, որ նույն այդ կոչիս արձագանքելով՝ բազմաթիվ մարդիկ զգալի օգնություն ցուցաբերեցին ապրիլյան մարտերի մասնակից երկու այլ զինհաշմանդամի` աջակցելով նրանց բնակարանային խնդրի առավել արդյունավետ լուծմանը։ Մեկ այլ զինհաշմանդամ Վեհափառ Հայրապետի աջակցությամբ մեկնեց արտերկիր` չափազանց բարդ պրոթեզավորման։ Սփյուռքի մեր հայրենակիցները պարտավորություն ստանձնեցին ևս երեք հոգու արտերկրում վիրահատության ծախսերն ամբողջությամբ իրենց վրա վերցնելու։ Նշված օրերին զգալիորեն աճեց 1000plus.am հիմնադրամին կամավոր նվիրաբերությունների հոսքը։ Վստահ եմ, որ անհատական խնդիրների լուծմանն աջակցելը նույնպես մտնում է պետական պաշտոնյայի, հատկապես` պաշտպանության նախարարի պարտականությունների մեջ։ Դա երբեք պետության անզորության վկայություն չէ, այլ միասին ավելին անելու ձգտում։

Ռազմինֆո. Օրերս համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։

Վ.Սարգսյան. Այո, ուրախ եմ հայտնել Ալբերտին օգնության ձեռք մեկնածներին, որ իմ ստացած տվյալներով՝ երկփուլանի բարդ վիրահատության առաջին, առավել վտանգավոր փուլն այս օրերին հաջողությամբ ավարտվել է Գերմանիայում։ Առաջիկա օրերին սպասվում է երկրորդ փուլը։ Մեր ողջ հասարակության անունից Ալբերտին արագ ապաքինում և բարի վերադարձ եմ մաղթում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։