«Ռեալը» հաղթեց հյուրընկալվելիս. Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էյբարին»:
Հանդիպման 34-րդ րոպեին մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը: Թիմերն այդ հաշվով գնացին ընդմիջման:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց՝ 51-րդ րոպեին, «Էյբարին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 1:1: Գոլի հեղինակը Ռամիսն էր:
Խաղի վերջնամասում, սակայն, Զիդանի սաները կարողացան ևս մեկ գոլ հեղինակել. Ռոնալդուն դուբլ ձևակերպեց:
«Էյբար» - «Ռեալ» - 1:2