Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
Բրազիլիայի հավաքականի ու ֆրանսիական «ՊՍԺ»-ի առաջատար Նեյմարի շուրջ քննարկումները շարունակվում են։ Ինչպես հաղորդում են աղբյուրները, բրազիլացին փոշմանել է, որ տեղափոխվել է փարիզյան ակումբ ու ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։ Այս ամենի հետ մեկտեղ քննարկվում էր նաև այն, որ Նեյմարն այս ամռնաը կհամալրի «Մադրիդի Ռեալի» կազմը։
Այս քննարկումներից մի բան ևս պարզ է դառնում, որ այս ամռանը Նեյմարը նույնպես կլինի տրանսֆերային շուկայում ամենաշատ քննարկվող ու միգուցե նաև քննադատվող ֆիգուրներից մեկը։ Սակայն հիմա Նեյմարի մոտ առաջնային վնասվածքից վերականգնում է:
Հավելենք նաև, որ օրեր առաջ սպորտային մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է կադրային ջարդ սկսել։
Պարբերականների տեղեկացմամբ՝ ակումբը կլքեն Կավանին, Վերատին, Դրաքսլերը, Դի Մարիան, Կուրզավան և այլ ֆուտբոլիստներ։