Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Սպորտ

Մանկամիտ Կալաբրիան ու Գատուզոյի թիմի խառնաշփոթը․ 3 պատճառ, թե ինչու պարտվեց «Միլանը»

Երեկ Եվրոպալիգայի խաղարկությունում «Արսենալը» հյուրընկալվեց ու 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասը։ Հանդիպումից առաջ նույնիսկ Արսեն Վենգերը չէր հավատում, որ կարող է հաջողության հասնել։ Չէին հավատում երկրպագուները, ֆուտբոլիստներն ու գրեթե ամբողջ ֆուտբոլային աշխարհը։ Բայց․․․

Բայց փաստացի միլանյան ակումբը պարտվեց սեփական հարկի տակ։

NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է 3 պատճառ, թե ինչու երեկ պարտվեց իտալական թիմը։

1․ Կալաբրիան նման էր բակային ֆուտբոլ խաղացող պաշտպանի։

Գատուզոյի առաջին ամենամեծ սխալը Կալաբրիայի՝ մեկնարկային կազմում հայտավորվելն էր։ Մանավանդ այն դեպքում, երբ նա այդ եզրում հսկելու էր Մխիթարյանին։ Մխիթարյանն ամբողջ առաջին խաղակեսում չզգաց Կալաբրիայի ներկայությունը։ Գատուզոն լավ գիտեր, որ եզրերում խաղալու է Մխիթարյանը, և այս դեպքում նա մեկնարկային կազմում չհայտավորեց բազմափորձ Աբատեին, ով շատ արագ է, ունի մեծ փորձ, կարողանում է լավ փակել փլեյմեյքերներին ու մասնակցել թիմի գրոհներին։ Այս ամենից իտալացի երիտասարդ պաշտպանը չարեց և ոչ մեկը։ Ու խաղը, թիմի ոգին կոտրվեց հենց Կալաբրիայի սխալների պատճառով։ Փաստացի Մխիթարյանը ճեղքեց Կալաբրիայի եզրի պաշտպանությունը ու գրավեց մրցակցի դարպասը։ Այս հանդիպումից հետո Գատուզոն դասեր կքաղի ու հավանաբար պատասխան խաղին մենք կտեսնենք կա'մ Աբատեին, կա'մ Բորինիին կա'մ էլ ավելի լավ Կալաբրիա։

2․ Գատուզոն զգում էր «Արսենալի» ուժն ու այդ ամենի դեմ քայլեր չէր ձեռնարկել։

Դժվար կլինի ասել, թե Գատուզոն ինչ պլաններ ուներ, բայց փաստացի իտալական ակումբը ոչինչ չկարողացավ անել թե՛ առջևում, և թե՛ պաշտպանությունում։ Թիմի հենակետային գոտին ուղղակի չէր գործում։ Ամենամեծ սխալները թույլ էին տալիս կենտրոնի համար պատասխան տվող ֆուտբոլիստները՝ Կեսսիեն ու Բիլիան, սակայն նրանք սխալներից զատ չէին կարողանում նաև գնդակ խլել։ Փաստացի լոնդոնյան թիմի դեմ խաղում ամենամեծ տանուլ տված օղակներից մեկը հենակետային գոտին էր։ Խաղ քանդող Կեսսիեն չկարողացավ ոչինչ անել, իսկ գրոհներ կազմակերպող ու սկսող Բիլին ոչինչ չէր անում ու նրա փոխարեն այդ պարտականությունն իր վրա վերցրեց Լեոնարդո Բոնուչին։ Գատուզոն գիտեր, որ «Արսենալի» ամենաթույլ օղակը պաշտպանությունն է, սակայն թիմը չկարողացավ ոչինչ անել։ Լոնդոնցիների թույլ պաշտպանությունը կարողացավ լավագույնս դիմակայել։ Հանդիպման սկզբում, երբ Ռոսոներիների մոտ գրոհների տարափ էր, այդ ժամանակ լոնդոնցիները սխալվում էին, ու հստակ երևում էր, որ մեծ ճնշման դեպքում այդ սխալները կշատանան։ Սակայն Մխիթարյանը կոտրեց Գատուզոյի սաների ոգին։

3․ «Միլանը» նման չէր թիմի, ու չկար սուր ու թիմային խաղ։

Հանդիպումից հետո թիմի ավագ Բոնուչին ասաց, որ իրենք նման չէին թիմի։ Այդ մասին խոսեց նաև Գատուզոն։ «Միլանը» չէր հասկանում, թե ինչ պետք է անի ու ինչ կարող է անել։ Թիմի կազմում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ էին, ովքեր առաջին անգամ էին հանդես գալիս եվրոպական ուժեղ ակումբի հետ։ Միգուցե նաև փորձի պակասն էր, որ Կալաբրիան, Կեսսիեն, Կուտրոնեն չկարողացան ոչինչ անել։ Հստակ երևում էր, որ հանդիպման սկզբում թիմը սկսեց խաղալ այնպես, ինչպես խաղում էր Իտալիայի առաջնությունում, սակայն հետո հասկացավ, որ իրենց դիմաց եվրոպական թոփ ակումբներից մեկն է։ Պատասխան խաղում ամեն ինչ բարդ է լինելու։ Իտալական թիմը պետք է ցուցադրի ֆանտաստիկ խաղ։ Դժվար է գուշակել, սակայն իտալական թիմը կխաղա հարձակվողական ֆուտբոլ ու կփորձի շատ արագ 2 գնդակ հետ բերել։ Հանուն արդարության պետք է նշել, որ Եվրոպալիգայի այս խաղարկության ժամանակ իտալական թիմն ավելի լավ է հանդես գալիս մրցակցի հարկի տակ։ Միգուցե «Միլանը» խաղա այնպես, ինչպես դա արեց «Յուվենթուսը»։

Լոնդոնում սպասվում է թեժ հանդիպում։