Ֆրանսիական «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստը համակարծիք է թիմի հասցեին հնչեցված քննադատությունների հետ
Փարիզյան ակումբի անհաջողությունների մասին քննարկումները սպորտային մամուլում դեռ շարունակվում են։ Այս անգամ ակումբի մասին քննադատական կարծիք է հայտնել թիմի փլեյմեյքեր Յուլիան Դրաքսլերը։
Դրաքսլերը նշել է, որ թիմն այս ամռանը ծախսեց 400 միլիոն եվրո, սակայն հիմա նրանք դուրս մնացին Չեմպիոնների լիգայի խաղարկությունից։ Դրաքսլերն ընդգծել է նաև, որ այդ տրանսվերներից հետո փարիզյան թիմը հայտարարում էր, որ տիտղոսներ են նվաճելու, սակայն այդպես չէ։ Իրականում Դրաքսլերի խոսքի մեջ կա թաքնված շատ բան։
Նախ այն, որ թիմի փլեյմեյքերը համակարծիք է քննադատությունների հետ, բացի այդ Դրաքսլերն այդ քայլով իր բողոքն է հայտնում, քանի որ ֆուտբոլիստը շատ քիչ է հայտնվում մեկնարկային կազմում։
Այդ ամենի հետ մեկտեղ պետք է ընդգծել նաև, որ թիմի «հանճարեղ» մարզիչ Էմերին թիմի մեկնարկային կազմում շատ քիչ է հայտավորում Դրաքսլերին ու Դի Մարիային։
Քննադատության ամենամեծ ալիքը բարձրացավ «Մադրիդի Ռեալի» հետ կայացած առաջին հանդիպումից հետո, երբ Էմերիին քննադատել էր անգամ Դի Մարիայի սիրելին։
Արդեն հիմա ֆրանսիական ու եվրոպական սպորտային պարբերականները նշում են, որ Էմերին կհեռանա ամռանը և նրան կփոխարինի Զիդանը։