«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»
Հասարակություն

Հայկական զինուժը իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում է բարձր մակարդակով

Հայ–ադրբեջանական շփման գծում լարվածություը վերջին շրջանում նվազել է, խոշոր տրամաչափի զենքերից կրակոցները` քչացել, իրավիճակը վերահսկելի է: Այս մասին  նոյեմբերի 14-ին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը մասնակցում էր սահմանին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Միքայել Թորոսյանի հոգեհանգստի արարողությանը:

«Չնայած վերջին երկու օրվա ընթացքում այս դեպքը տեղի ունեցավ, երկու զոհ ունեցանք, կարելի է ասել` իրավիճակը վերահսկելի է: Հայկական զինուժը ե′ւ Հայաստանի, ե′ւ Արցախի սահմաններում, իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում է բարձր մակարդակով: Զինվորները պետք է մի քիչ ավելի ուշադիր լինեն անվտանգության հետ կապված բոլոր հարցերում»,-ասաց պաշտպանության նախարարը:

Օհանյանն ընդգծեց, որ այսպիսի դեպքերում միակ սփոփանքը զոհերի ծնողների կողքին լինելն ու նրանց մխիթարելն է. «Մենք այսօր այստեղ հավաքվել ենք ու զինված ուժերի ամբողջ ղեկավարությամբ սփոփանքի խոսքեր ենք ասում մեր զինծառայողների ծնողներին, կիսում նրանց վիշտը: Գտնվելով այստեղ` մեր ողջ ժողովրդին ուզում ենք ասել հետեւյալը,  որ մեր զինվորները զոհվելուց հետո առաջին իսկ րոպեից իրական հերոսներ են, ժամանակ պետք չէ, որ մենք գնահատենք նրանց արժանիքները: Այսպիսի դեպքերը նաեւ միավորում են, միաբանության մթնոլորտ են ստեղծում»,- նշեց նա։

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցի ընթացքում քննարկվել է հարակից տարածքների վերադարձի հարցը` նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հայկական կողմի տեսլականն անփոփոխ է։

«Ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորս հասկանանք այն իրականությունը, որն այսօր գոյություն ունի, եւ նաեւ իմանանաք, որ ղարաբաղյան հարցի լուծման խնդրի շուրջ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության տեսակետները հետեւյալն են` միայն խաղաղ ճանապարհով հարցի լուծում, երկխոսության ճանապարհով փոխադարձ համաձայնություն, շփման գծում վստահության մթնոլորտի ձեւավորում` զերծ բոլոր կրակոցներից, դիվերսիոն հետախուզական գործողություններից, նաեւ միջազգային հետաքննության պայմաններ ստեղծելը` ռազմական փորձագիտության հիման վրա: Այն ինչ ասվում է հասարակության մեջ եւ տարբեր լրատվամիջոցներում, անհատական վերլուծություններ են, որոնք իրականության հետ կապ չունեն։ Բոլորս պետք է հասկանանք, որ եթե հանկարծ Արցախի հետ մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար կռվելու ենք այնպես, ինչպես կռվել ենք Արցախյան ազատամարտի տարիներին»։

Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։