«Արսենալում» շատ լարված մթնոլորտ է․ Թիմային անհաջողության մեջ ֆուտբոլիստները մեղադրում են Մխիթարյանին
Լոնդոնի «Արսենալում» շատ լարված մթնոլորտ է։ Այդ մասին տեղեկացնում են անգլիական սպորտային պարբերականները, որոնք նշում են, որ «Բրայթոնի» դեմ հանդիպման առաջին խաղակեսից ու հանդիպման ավարտից հետո «Արսենալի» ֆուտբոլիստները սկսել են մեկը մյուսին մեղադրել անհաջող խաղի մեջ։
Պարբերականները նշում են, որ քննադատության թիրախում հիմնականում եղել են Մխիթարյանը, Օզիլն ու Մուստաֆին։ Պարբերականները չեն նշում, թե կոնկրետ ո՞ր ֆուտբոլիստներն են ստեղծել այդ քննարկումներն ու քննադատությունները։
Այս ամենի հետ մեկտեղ ակումբի թվիթթերյան միկրոբլոգում երկրպագուները շարունակում են քննադատել Մխիթարյան-Օբամեյանգ-Օզիլ եռյակին ու նշել, որ նրանք հեռու են հարձակվողական ֆուտբոլից, սակայն ստանում են բավական բարձր աշխատավարձ։
Պարբերականները վստահաբար նշում են, որ թիմում շատ վատ մթնոլորտ է, սակայն հարցազրույցների ժամանակ ֆուտբոլիստները նկատում են, որ ամեն ինչ այդպես չէ, պարզապես նրանք քննարկում են ու փորձում գտնել տարբերակներ, որ դուրս գան այս ծանր վիճակից։
Հավելենք նաև, որ վաղը տեղի կունենան Եվրոպալիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումները, որի շրջանակներում լոնդոնյան ակումբն Իտալիայում կմրցի «Միլանիի» հետ։