Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

ԵՀՄՖ-ն Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին նամակներ է հղել SEMMO-ին և ՄԻՄՖ-ին

ԵՀՄՖ նախագահությունը NEWSPRESS.am-ի միջոցով նամակ է հղել Հարավ-արեւելյան Եվրոպայի մեդիա-կազմակերպությանը՝ SEEMO-ին (South East Europe Media Organisation)-ին իրազեկելով Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների բազմաթիվ փաստերի մասին: Կազմակերպությունից օպերատիվորեն ստացվել է նամակի պատասխանը (տե՛ս 1,2-րդ նկարներում):

ԵՀՄՖ նախագահությունը նամակ (տե՛ս 3-րդ նկարում) է հղել նաև Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Դիմիտրիս Քրիստոփոլոուսին, որում, մասնավորապես ասված է. 

«Մեծարգո պարոն նախագահ,

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը ստիպված դիմում է Ձեզ Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնյաների կողմից մարդու տարրական իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի առնչությամբ:

ՀՀ դատաիրավական համակարգն իր բացահայտ անօրինական գործողություններով բազմիցս է ապացուցել, որ այն այսօր չի իրականացնում ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված արդարադատության երաշխավորի գործառույթներն, այլ ցինիկորեն արհամարհելով ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքները՝ կատարում է բռնապետության կայունությանը և շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններ:

Քաղաքական և այլակարծության դրդապատճառներով կալանավորված անձանց առկայության փաստը Հայաստանի իշխանությունները պատճառաբանում են նրանով, որ որոշ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք ձերբակալվել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ հասարակական կարգուկանոնը խախտելու համար: Իսկ այն քաղաքական և հասարական գործիչները, ովքեր իրենց ելույթներում բացեիբաց նշել են, որ Սերժ Սարգսյանի հաստատած ռեժիմը դարձել է ազգային անվտանգությանը սպառնացող գործոն, ենթարկվում են դատական ռեպրեսիվ գործողությունների, նրանց դեմ հարուցվում են մտացածին քրեական գործեր, որոնց հիմնական նպատակն է զրկել մարդկանց ազատությունից և իրականացնել քաղաքական հաշվեհարդար:

ԵՀՄՖ-ը բազմիցս զգոնության, սթափվելու և դատապարտման կոչեր է արել ՀՀ վարչախմբին՝ փորձելով կասեցնել քաղբանտարկյալների նկատմամբ ծավալվող պետական հակաիրավական և հակամարդասիրական գործողությունները, սակայն ինչպես հարիր է ցանկացած բռնապետության, այն դարձել է առավել ցինիկ՝ բազմապատկելով արհամարհանքը ՀՀ քաղաքացիների իրավունքների հանդեպ:

Տվյալ հանգրվանում, որպես ՀՀ վարչախմբին կարգի հրավիրելու միջոց, ԵՀՄՖ նախագահությունը խնդրում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH - Fédération internationale des ligues des Droits de l’Homme) ղեկավարությանը իր կողմից Հայաստանի Հանրապետություն փաստահավաք դիտորդներ ուղարկել, որպեսզի հնարավոր լինի տեղում ուսումնասիրել պետական պաշտոնյաների կողմից մարդու իրավունքների խախտման բացահայտ դրսևորումները, քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց հանդեպ կատարված դատաիրավական անօրինականությունները և օրենքները կեղծելով դրանց իրավական հիմքեր տալու փաստերը:

Վերջին օրերս ականատես եղանք ՀՀ ազնիվ քաղաքացիների նկատմամբ դատական ֆարսերի միջոցով հաշվեհարդարի բացահայտ դրսևորման դեպքերի: Թիրախ էին ընտրված Հայրենիքի հանդեպ ծառայության և ժողովրդավարության հարցերում մեծ վաստակ ունեցող գործիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը, Կարո Եղնուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը և բազմաթիվ այլ ազգային նվիրյալներ:

Հայկական բռնապետության ցինիզմը հասել է այն աստիճանի, որ արդեն օրենսդրորեն խեղվում են փաստաբանների տարրական իրավունքները, որով փորձ է արվում լռեցնել այն փաստաբաններին, որոնք համարձակություն են ցուցաբերում պաշտպանել քաղբանտարկյալների շահերն և ի ցույց դնել սարքովի մեղադրանքների իրավական բացահայտ սնանկությունը:

Մեծարգո նախագահ, մեկ անգամ ևս խնդրում ենք ձեռնարկել սթափեցնող և զսպող քայլեր հայկական բռնապետության դեմ, որը վերջերս հայտարարեց եվրոպական քաղաքական-իրավական համակարգին ինտեգրվելու ցանկություն և ստորագրեց համապատասխան փաստաթուղթ, սակայն իրականում շարունակում է գործել որպես բռնապետություն»: