Ռուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԽմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենաԵրևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԻրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. ԹրամփԲրյուսելում քննարկվել է «Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը»Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Օման՝ Հորմուզի նեղուցի հարցը քննարկելուՌուսական անօդաչուները հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփումԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն էԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներՓաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետԿրեմլը արձագանքել է Զելենսկու՝ Բելառուսի հասցեին ուղղված սպառնալիքներինԹուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվան ուշադրություն է դարձնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսին. Մարիա ԶախարովաՆրանց ժառանգությունը մեր ներկան է. ԵԱՏՄ–ում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի օրը«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասինՀրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը

«Ժամանակ» թերթն այսօր գրել է, որ իր տեղեկություններով՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի վարչապետի թեկնածու, և «Ելք» խմբակցությունը կսատարի նրան: Սա կլինի «Ելք»-ի փոխզիջումը Փաշինյանին, նրա հետ Ազատության հրապարակ չգնալու հարցում:

Նման քայլով Փաշինյանը նաև լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Ինչո՞ւ: Լինելով ընդդիմադիր պատգամավոր՝ այսօր նա որոշում է առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում և Սերժ Սարգսյանին ակամա «դարձնել»  արդար քվեարկության արդյունքում ընտրված վարչապետ: Սրանով ցույց է տրվում հայ և միջազգային հանրությանը, թե Սերժ Սարգսյան գործող նախագահն իսկապես ավելի նախընտրելի վարչապետ կլինի, քան «ամենաբարձրախոս» ընդդիմադիրը: 

Փոխարենը Փաշինյանը հրաժարվում է փողոցային վայրահաչություններից ու ամպագոռգոռ խոստումներից։ Ինքնին հասկանալի է, որ այս ամենը նա անում է մեծ ճնշման տակ, քանի որ իրեն բնորոշ գործելաոճից կարող էր հրաժարվել միայն յուղոտ պաշտոն ստանալու խոստումի դիմաց։ Ստացվում է այնպես, որ Հայաստանում կարելի է պաշտոն ստանալ միայն ձևական պաթոսային խոսքերով և բարձրախոսով հրապարակային սին ելույթներով հանդես գալու համար, և իհարկե, պաշտպանելով Սերժ Սարգսյանին: 

Ի վերջո, մեկ է, գումարելիների տեղը փոխելով, գումարը չի փոխվում, այսինքն՝ պաշտոններում անձերի փոփոխությունը չի հանգեցնում երկրի տնտեսական աճին, ժողովրդի սոցիալական պայմանների բարելավմանը, արտագաղթի աճի նվազման և գործազրկության կրճատման։ Լեգիտիմացնելով Սերժ Սարգսյանի վարչապետությունը՝ Փաշինյանն, ուղղակի, շարունակելու է նրա գործը՝ ձնագնդի էֆեկտի նման մեծացնելով ժողովրդի խնդիրները։ Այստեղ հարց է առաջանում՝ պարոն Փաշինյան, ձեր աշխատելաոճից, ցույցերից և պայքարի ակցիաներից ի՞նչ է փոխվել երկրում։ Ոչինչ։ Ի՞նչ եք արել պատգամավոր լինելուց ի վեր, ինչպե՞ս եք օգնել գյուղացուն, երբ վերջինիս, վաղահաս ու չկանխատեսված ցրտահարությունից հետո, մնացել են, լավագույն դեպքում, վարկերը, ի՞նչ եք արել ընդհանրապես պետության համար, բացի «լաչառ կնկա» պես ԱԺ ամբիոնից գոռգոռալով, մեկ-մեկ էլ փողոցում ցույցեր անելով։

Իսկ հիմա, տեսե՛ք, պիտի վարչապետ դառնա, որ նոր միայն կարողանա «գլոբալ» հարցեր լուծել։ Այստեղ ժողովուրդը կասեր՝ ախորժակիդ քացախ։

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով էլ՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, հատուկ նիստով տեղի կունենա բաց կամ, այսպես կոչված՝ անվանական քվեարկություն․ այս կարգն ի սկզբանե ամրագրվել է՝ հաշվի առնելով միապետ Սերժ Սարգսյանի անձը, որպեսզի հետո իրեն չքվեարկածների «հախից գա»։

NEWSPRESS.am