Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Վազող տողեր

Պատճառներ, թե ինչու այսօր «ՊՍԺ»-ն առանց Նեյմարի կխաղա ավելի լավ ֆուտբոլ

Արդեն այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկությունում տեղի կունենան 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումները։ Օրվա գլխավոր դիմակայությունը տեղի կունենա Փարիզում, որտեղ «ՊՍԺ»-ն կմրցի «Մադրիդի Ռեալի» հետ։ Ֆրանսիական ակումբը մեծ կորստով է մոտենում այս հանդիպմանը, քանի որ վնասվածք ունի Նեյմարը, ով հանդիսանում է ֆրանսիական թիմի գլխավոր ֆիգուրներից մեկը։

Ֆրանսիական թիմի ղեկավարությունն ու մարզչական շտաբը նշում են, որ Նեյմարի բացակայությունը ցավալի կլինի թիմի համար, սակայն իրականում շատ վերլուծաբաններ նշում են այլ կարծիքներ։

NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է պատճառներ, համաձայն որոնց՝ այսօր «ՊՍԺ»-ն ավելի լավ կխաղա առանց Նեյմարի։

Նեյմարը ֆրանսիական թիմում լավագույններից է ու այդ տիտղոսի համար պայքարում նա կարող է զիջել միայն Կավանիին։ Սակայն թիմը թիմ է առաջին հերթին 11 ֆուտբոլիստով։ Այստեղ շատերը կհիշեցնեն մասնագետների այն խոսքերը, որ առանց Մեսսիի «Բարսելոնան» թույլ է։ Այդ ամենի մեջ կա իրականություն, սակայն պետք է հաշվի առնել, որ արգենտինացին միակն է, ով այլմոլորակային է։

Նեյմարը կատալոնական թիմում հանդես էր գալիս լավ, քանի որ այնտեղ կային բարձրակարգ ֆուտբոլիստներ ու կար թիմ։ Կար թիմային ոգի ու կար Մեսսի։ Նույնիսկ Մեսսին չի խաղում եսակենտրոն ֆուտբոլ, ինչ մնաց, թե այդ աներ Նեյմարը։ Հանուն արդարության պետք է նշել, որ փարիզյան թիմում չկա բնավորություն։ Դա լավագույն կերպով երևաց նախորդ տարի Չեմպիոնների լիգայի խաղարկության ժամանակ «Բարսելոնայի» դեմ խաղից հետո։ Իսկ բնավորության համար պետք է ժամանակ, մարզիչ, նվիրված ֆուտբոլիստներ, գումարներն անտեսող մարդիկ։ Այս ամենի համատեքստում պետք է նշել, որ Պեպ Գվարդիոլան կարողացավ ստեղծել այդպիսի «Մանչեսթեր Սիթի»։

Որքան էլ Նեյմարը շրջանցի Ֆրանսիայի առաջնության թիմերի բոլոր պաշտպաններին, գրավի մրցակից դարպասները 3-5 անգամ ու ցույց տա անհավանական ֆուտբոլ, միևնույն է՝ Ֆրանսիայի առաջնությունը չի դառնա «Մադրիդի Ռեալ» կամ այլ թիմ։

Մյուս կողմից՝ պետք է տեսնել, որ մադրիդցիների հետ հանդիպման ժամանակ Նեյմարը չկարողացավ ոչինչ անել։ Նա նույնիսկ չկարողացավ գնդակը փոխանցել Կավանիին, ով կարող է ոչնչից ստեղծել գոլեր, քանի որ Նեյմարն իսպանական ակումբի պաշտպաններին շփոթել էր Ֆրանսիայի առաջնության պաշտպանների հետ։ Այլ կերպ ասած՝ եսակենտրոն ֆուտբոլում Նեյմարը չկարողացավ ոչինչ անել «Ռեալի» դեմ խաղում։

Այս ամենն արդեն իսկ վկայում է, որ ֆրանսիական թիմն այսօր կայանալիք խաղում կխաղա թիմային ֆուտբոլ։ Որքան էլ փարիզյան թիմը հեռու է թիմային հզոր ոգուց, այնուամենայնիվ, նրանք կփորձեն թիմային խաղ ստեղծել՝ մոռանալով եսակենտրոն Նեյմարին։