Իտալիայի ոստիկանները քրգործ են հարուցել իտալացի ֆուտբոլիստ Դավիդե Աստորիի մահվան կապակցությամբ
Արդեն մի քանի օր է, ինչ ֆուտբոլային աշխարհը սգում է իտալացի ֆուտբոլիստ, «Ֆիորենտինայի» պաշտպան՝ Դավիդե Աստորիի մահը։ Հավելենք, որ ֆուտբոլիստին հայտնաբերել էին մահացած՝ հյուրանոցի համարում։ Արդեն երեկ Իտալիայի ոստիկանությունը քրեական գործ հարուցեց սպանության հոդվածով։
Իտալական սպորտային պարբերականները նշում են, որ այս պահին չկա որևէ վարկած, սակայն դիահերձումից ու հետաքննությունից հետո ամեն ինչ արդեն պարզ կլինի։
Իտալացի ֆուտբոլիստի մահվան հանգամանքները քննվում են, սակայն նախնական եզրակացության համաձայն՝ եղել է սրտի կանգ։ Հավելենք, որ իտալացի պաշտպանի մահը սգում է ամբողջ ֆուտբոլային աշխարհը։ «Ֆիորենտինան» շրջանառությունից հանեց 13 համարի մարզաշապիկը։
Գրառումներով հանդես եկան ֆուտբոլային աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Հուզիչ նամակով հանդես եկավ «Յուվենթուսի» լեգենդ Ջանլուիջի Բուֆֆոնը։ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպալիգայի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ։
Հավելենք նաև, որ վերջին մի քանի տարում զգալի շատացել են ֆուտբոլիստների մահվան դեպքերը, ինչը դրդում է ֆուտբոլային ասոցիացիաներին ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆուտբոլիստների առողջական վիճակին։