Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Տարոն Մարգարյանի առանձնատները. բացառիկ կադրեր (ֆոտո, վիդեո)

Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչները գոհ են Տարոն Մարգարյանից։

NEWSPRESS.am-ի հետ հարցախույզում ոչ մի ավանցի ոչ մի բացասական բնութագիր չտվեց Տարոն Մարգարյանին, և դա նորմալ է՝ իրենց «քուչի տղան է»։

Նախ անկեղծության համար պետք է հիշել, որ ավելի քան 10 տարի առաջ, երբ Մարգարյանը նոր էր ընտրվում, այն ժամանակ Ավան համայնքի ղեկավար, շատերը մտածում էին, որ նա «շատ ջահել է, ի՞նչ կարող է անել»:

Իսկապես, Տարոն Մարգարյանն այնքան ջահել էր ու իր գործում «անգիտակից», որ չէր հասկանում, թե ինչպես է օր-օրի բարեկարգում ու գեղեցկացնում իր համայնքը՝ Ավանը։ Այդ օրերից էլ Ավանի բնակիչների մոտ ձևավորվեցին իրենց թաղամասի բնակչի նկատմամբ հաճելի հիշողություններ։ Այսօր արդեն, որպես քաղաքապետ, Տարոն Մարգարյանը սկսել է «գիտակցել», որ պաշտոնյան ամենից առաջ իր ծառն է ջրելու։ Մարդկանց օգնելու նրա հին սովորությունից ոչինչ չի մնացել․ «ջահել տղան» մեծացել է ու հասկացել, որ «եղունգ ունի՝ պետք է իր գլուխը քորի»։

Նրան ավանցիները չեն փնովում զուտ այն պատճառով, որ «քուչի տղա է» և մեկ-մեկ լավության կարգով ինչ-որ բան է անում իրենց համար։

Իրականում Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով, օրինակ, իր անձնական գովազդի համար քաղաքային բյուջեից կարող է ծախսել ավելի քան 40 մլն դրամ ու, ընդհանրապես, ապրել շքեղ կյանքով՝ չզիջելով միլիարդատերերին:

Իհարկե, շքեղ կյանքով ապրելն ու գեղեցիկ առանձնատուն ունենալը հանցագործություն չէ։ Հանցագործությունն այն է, որ Հայաստանում շքեղ կյանքով կարողանում են ապրել միայն իշխանավորներն ու միայն նրանք։

Ի՞նչ միջոցներով է Երևանի քաղաքապետին հաջողվել իր համար շքեղ առանձնատուն կառուցել, ամառանոց ունենալ Ջերմուկում, հողամասեր՝ Դիլիջանում, ու մի քանի թանկարժեք մեքենաների տեր դառնալ (հայտարարագրի համաձայն)։ Չխոսենք նրան պատկանող սուպերմարկետի, տաքսի ծառայության, պահածոների գործարանի ու էլի մի շարք բաների մասին, որոնց մասին չենք բարձրաձայնում։ Եվ այս ամենը նա ամենևին էլ իր հալալ քրտինքով չի վաստակել։

Չի բացառվում, որ այս գումարները նա լվացել է խոշոր ծրագրերից։ Այն ծրագրերից, որով պետք է ավելի մեծ ներդրումներ աներ, օրինակ, հենց Ավան վարչական տարածքում, քան այն փոքր բաժինն է, որ նա նետում է ավանցիների առաջ ու փորձում «լավ քուչի տղու» անուն հանել։

Հետաքրքիր է՝ կգովաբանի՞ ավանցին Մարգարյանին, երբ իմանա, որ այն շքեղ առանձնատունը, որը նա կառուցել է, կառուցել է իրենց հասանելիք փողերով։ Այն փողերով, որով պետք է կառուցվեին շենքեր, վերանորոգվեին բնակարաններ ու դպրոցներ և բարեկարգվեին բակեր ու փողոցներ։ 

Մի խոսքով՝ Տարոն Մարգարյանն իրեն հավատացող բնակիչներին է խաբում ու իր քաղաքը շենացնելու փոխարեն, նա իր տունն է շենացնում։

Տեսանյութում ու նկարներում Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատունն է․