Ֆուտբոլային օրենքների էվոլյուցիան շարունակվում է
Համաշխարհային ֆուտբոլն իր դիտարժանության հետ մեկտեղ նաև ենթարկվում է փոփոխությունների։ Եթե թերթում ենք պատմության էջերը, ապա կտեսնենք, թե ֆուտբոլային օրենքներն ինչ փոփոխություններ են կրել։
Դեռ վերջերս առաջին սուլիչից հետո մրցակից թիմերը հանդիպումը սկսում էին 2 ֆուտբոլիստով, սակայն հիմա մեկ ֆուտբոլիստ է այդ գործն անում։
Մի քանի առաջնություններ օգտվում են տեսակրկնությունից, իսկ մոտ ապագայում արդեն բոլոր գլխավոր առաջնությունները կօգտվեն տեսակրկնությունից։
Արդեն այսօր պարզ դարձավ, որ Ֆուտբոլային միջազգային ասոցիացիան ևս մեկ փոփոխություն է կատարել կանոնագրքի մեջ․ ակումբները լրացուցիչ ժամանակի ընթացքում իրավունք կունենան 4-րդ փոխարինում կատարել:
Հավելենք նաև, որ այս ամսվա 16-ին կքննարկվի արդեն ամռանը կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ վերոնշյալ օրենքի ընդունման հարցերը։