«Արսենալի» ֆուտբոլիստն արտասվել է ժողովի ընթացքում, որի ժամանակ քննարկվել է թիմի ապագան
Լոնդոնի «Արսենալը» շարունակում է մնալ ֆուտբոլային աշխարհի ուշաադրության կենտրոնում: Վերջին մի քանի հանդիպումների ընթացքում լոնդոնյան թիմը, մեղմ ասած, չի տպավորում ոչնչով:
Արդեն հիմա ֆուտբոլային քննադատները նշում են, որ «Արսենալում» շատ շտապ պետք են մարզչական փոփոխություններ: Մյուս կողմից, սակայն, պետք է նշել, որ մարզչական փոփոխություններից բացի, թիմում պետք են մոտիվացիոն գործողություններ:
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, «Արսենալում» ժողով է տեղի ունեցել, որի ժամանակ հավաքվել են ֆուտբոլիստներն ու քննարկել, թե ի՞նչ պիտի լինի թիմի ճակատագիրը:
Պարբերականները շատ ուշագրավ նյութ են գրում, որի համաձայն՝ «Արսենալի» պաշտպան Լորան Կոսիելնին արտասվել է այդ ժողովի ժամանակ, երբ պատմել է, թե ինչպես են իր երեխաները հարցեր տվել այն մասին, թե ինչու է «Արսենալը» խաղում այսքան վատ: Մի շարք պարբերականներ էլ նշում են, որ այդ քննարկմանը ներկա չի եղել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Հավելենք նաև, որ Անգլիայի առաջնության վերջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: