Պոլ Պոգբան Բարսելոնայո՞ւմ․ Կատալոնական թիմը միացավ ֆրանսիացու տրանսվերի համար պայքարին
Մանչեսթեր Յունայթեդի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է քննարկվել։ Օրեր առաջ եվրոպական սպորտային մամուլը նյութեր հրապարակեց այն մասին, որ Մանչեսթերի ղեկավարությունը որոշում է կայացրել ու ցանկանում է այս ամռանը վաճառել Պոգբային, քանի որ թիմի ղեկավարությունը գոհ չէ ֆրանսիացու ցուցադրած խաղից։
Մինչ այդ հայտարարությունն արդեն նշել էինք, որ Մադրիդի Ռեալը ցանկանում է իր կազմում տեսնել Պոգբային և այս ամռանը կսկսի աշխատել այդ տրանսվերի հարցերով։
Արդեն այսօր իսպանական սպորտային կայքերը գրեցին, որ Պոլ Պոգբայի տրանսվերի պայքարին միացել է նաև Բարսելոնան։ Բարսելոնան նույնպես հետաքրքրված է այս տրանսվերով և ցանկանում է, որ ֆրանսիացին հայտնի իր թիմում, սակայն չի պատրաստվում վճարել 105 միլիոն եվրո։
Ստացվում է, որ ֆրանսիացու տրանսվերի համար պայքարի ամենահավանական թեկնածուները կլինեն 2 անհաշտ մրցակիցները։