Բրիտանացի բռնցքամարտիկը մենամարտից հետո գիտակցության չգալով մահացել է
Սպորտն իր հետաքրքրաշարժությամբ, դիտարժանությամբ ու գեղեցկությամբ միշտ էլ գրավել է մարդկանց։ Մարդիկ սիրում են տարբեր սպորտաձևեր, ապրում են սպորտով ու վայելում այդ գեղեցկությունը։ Սակայն կան սպորտաձևեր, որոնք ունեն նաև իրենց տխուր կողմերը։ Օրեր առաջ ցավալի դեպք տեղի ունեցավ բռնցքամարտում։
Ինչպես հաղորդում են բրիտանական պարբերականները, միջին քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Սքոթ Ուեսթգարթը Դեկ Սպելմանի հետ մենամարտից հետո կորցրել է գիտակցությունը ու տեղափոխվել հիվանդանոց։
Սպորտային պարբերականները հայտնում են, որ մենամարտը տեղի է ունեցել փետրվարի 24-ին։ Մենամարտի ընթացքում երկու մարզիկները լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ մենամարտում հաղթել է բրիտանացի Սքոթը։
Արդեն այսօր սպորտային մամուլը տեղեկացրեց, որ գիտակցության չգալով` Սքոթ Ուեսթգարթը հիվանդանոցում մահացել է:
Հավելենք նաև, որ բռնցքամարտը համարվում է աշխարհում այն վտանգավոր սպորտաձևերից մեկը, որից գրանցվում են մահացության ամենամեծ դեպքերը։