Էյֆելյան աշտարակը ուրբաթ երեկոյից փակ է
Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, Փարիզի ահաբեկչություններից հետո փակ է հանրության համար։
Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով հուշարձանը սպասարկող ընկերության հայտարարությունը։
«Էյֆելյան աշտարակը ուրբաթ երեկոյան փակ է»,- ասել է Էյֆելյան աշտարակը սպասարկող ընկերության աշխատակիցը։ Հաղորդվում է, որ հուշարձանը, որն ամեն օր 15-20 հազար զբոսաշրջիկ է այցելում, փակ կլինի նաեւ շաբաթ օրը եւ չի բացվի մինչեւ չստացվի համապատասխան կարգադրություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։