Կիլիան Մբապպեն՝ Բարսելոնա, իսկ Կոուտինյոն՝ ՊՍԺ․ Նոր ու խելահեղ տրանսվերային շշուկներ
Տրանսվերային նոր շշուկների կիզակետում ինչպես միշտ կանգանծ է ֆրանսիական ՊՍԺ-ն։ Ինչպես հաղորդում են եվրոպական հեղինակավոր սպորտային պարբերականները, փարիզյան ակումբը հիմա էլ աչք է դրել Բարսելոնայի նորեկ Կոուտինյոի վրա։
Պարբերականները տեղեկացնում են, որ այս տրանսվերային շշուկների հնարավոր զարգացման թիկունքում կարող է կանգնած լինել Նեյմարը, ով չի հանդուրժում այն, որ ՊՍԺ-ում հանդես է գալիս Մբապպեն, որ ապագայում կլինի Ոսկե գնդակի համար պայքարով ֆուտբոլիստներից մեկը։
Ամիսներ առաջ պարբերականները լուրեր էին տարածել նաև այն մասին, որ Նեյմարին դուր չի գալիս նաև Կավանիի ներկայությունը, քանի որ Կավանին իր գոլային հրավառությամբ շատ մոտ է կանգնած բրազիլացուն։ Մյուս կողմից պետք է նշել նաև, որ Կոուտինյոն ու Նեյմարը մոտ ընկերներ են, և այս հանգամանքը ևս մեծ նշանակություն ունի, որ 2 հայրենակիցները կցանկանան հանդես գալ նույն թիմում։
Շատ հավանական է, որ ՊՍԺ-ն, ով այս ամռանը գնելու է Մբապպեի ամբողջական տրանսվերը, Բարսելոնային կառաջարկի ֆրանսիացուն և փոխարենը կպահանջի Կոուտինյոին։ Այս լուրերը տրանսվերային շշուկներ են, որոնց մասնագետներն այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում, սակայն պետք է փաստել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հեքիաթային թվացող շշուկները դարձան իրական խելահեղ տրանսվերներ։