Դրամն արժեզրկվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 26-ին, կազմել է 480.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 593.40 դրամ (աճել է 1.89 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 675.92 դրամ (աճել է 4.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.60 դրամ (աճել է 0.08 դրամով):