Մոմավառություն Երևանում` ահաբեկչության զոհերի հիշատակին
Երեւանում, այսօր` ժամը 20։00-ից, Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մոմավառություն` ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Այս մասին տեղեկանում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
«Մեր բոլոր համաքաղաքացիներին հրավիրում ենք հարգանքի տուրք մատուցելու բարեկամ Ֆրանսիայի անմեղ զոհերի հիշատակին»,-ասված է հաղորդագրության մեջ: