Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փաստ». Դատարանը քաղաքական պատվեր էր կատարում. Կարո Եղնուկյան

«Փաստ» թերթը գրում է.

«2016 թ. հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը Կարո Եղնուկյանը բերման ենթարկվեց ու կալանավորվեց: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 38-218 և 38-219 հոդվածներով՝ «Սասնա Ծռեր» խմբի կողմից պատանդներին պահելուն օժանդակելու և զավթած շենքներն ու շինությունները պահելուն օժանդակելու մեջ:

Կարո Եղնուկյանի դստեր՝ Էլմոն Եղնուկյանի միջոցով «Փաստ»-ը մի քանի հարցեր է ուղղել անազատության մեջ գտնվող Եղնուկյանին: Ստորև ներկայացնում ենք մեր և Կարո Եղնուկյանի հարցուպատասխանը: Ի դեպ, նշենք, որ Եղնուկյանը հայերեն գրելը սովորել է կալանավայրում:

-Պարոն Եղնուկյան, նախ կխնդրեմ նշեք, թե Ձեր՝ կալանավայրում գտնված ամբողջ ընթացքում Ձեր դատական գործում էական տեղաշարժեր նկատո՞ւմ եք, թե ոչ:

-Գործը դատարանում է արդեն 9 ամիս: Նախաքննության ընթացքում ներկայացրել էինք 30-ից ավելի միջնորդություններ, որոնք անտեսվել էին քննիչների և դատախազների կողմից: Ստիպված այդ միջնորդությունները ներկայացրել էինք նաև դատարան, սակայն այն նույնպես որևէ միջնորդություն չի բավարարել: Արտառոցը ոչ թե այն է, որ միջնորդությունները մերժվում են, ինչը սպասելի էր, քանի որ դատարանը քաղաքական պատվեր էր կատարում, այլ այն, որ միջնորդությունները մերժվում են առանց գոնե մեկ նախադասությամբ պատճառաբանվելու: Այս ամենին ավելացնենք նաև դատարանի կողմից վերջերս կատարվող խեղկատակությունը՝ ես ունեմ երկու պաշտպան, բայց դատարանը հարկադրել է, որ ինձ ևս երկու հանրային պաշտպաններ ներկայացնեն: Նրանցից ես, բնականաբար, հրաժարվել եմ, սակայն դա չի խանգարում դատավորին այդ փաստաբաններին համարել իմ պաշտպանները:

–Այս դատական գործից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

–Սեֆիլյանի դատը նայելով՝ ակնկալում եմ նույն ձևաչափը: Պետք է խախտվեն բոլոր հաստատված ընթացակարգերը, դատարանները «կրեատիվ», սակայն անօրինական մոտեցումներ հորինելով, պետք է փորձեն կատարել քաղաքական պատվերը: Դատաքննությունների արդյունքներում բոլորին մեղավոր են ճանաչելու և խիստ պատիժներ նշանակելու: Չնայած պատվեր տվողներն ու կատարողները հասկանում են, որ նման համատարած խախտումների պարագայում Եվրոպական դատարանը շատ վճիռներ է կայացնելու Հայաստանի դեմ, որի արդյունքում Եվրոպական դատարանի նշանակած փոխհատուցումները վճարելու են ո՛չ պատվեր տվողները, ո՛չ էլ՝ այն կատարողները, այլ Դուք՝ սովորական քաղաքացիներդ, պետական բյուջեի միջոցով:

–Ինչպե՞ս է հիմա ձեր առողջական վիճակը: Բժիշկներն ի՞նչ են խորհուրդ տալիս:

–Եթե դատարանում չեմ գտնվում, նորմալ է: Ինձ դատական նիստի օրերին կալանավայրից տեղափոխում են դատարան և 7–8 ժամ պահում դատարանի նկուղային խցում և հետո կրկին բերում կալանավայր, ինչից ճնշումս բարձրանում է, սակայն չի հասնում կրիտիկական սահմանի: Բժիշկներն ախտորոշել են, որ ինձ մոտ առկա է կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնիա, ինչը սրվում է հենց դատական նիստերին մասնակցելու պատճառով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում