Ֆրանսիայի արտգործնախարարը լքել է Սիրիայի բանակցությունները
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը լքել է Վիեննայում ընթացող Սիրիայի բանակցությունները Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
«Ինչ վերաբերում է ներկայիս հանդիպմանը, այն դեռ չի ավարտվել։ Բայց ես պետք է մեկնեմ»,- ասել է նա։
Հանդիպումներին նախարարին կփոխարինի նախարարության քաղաքական տնօրենը։