Ահաբեկիչները երիտասարդ տղաներ են եղել
Ահաբեկչությունն ազգություն չունի, եւ այն, ինչ մենք տեսանք այս գիշեր, հաստատում է դա։ Այս մասին France 24-ին հայտնել է հայտնի լրագրող Մատյու Մաբենը։ Նրա խոսքով՝ «Բատակլան» թատրոնում ողջ մնացած մարդիկ պատմել են, որ ահաբեկիչները երիտասարդ տղաներ էին, որոնք ազատ խոսում էին ֆրանսերեն։
«Ահաբեկիչներն ազգություն չունեն, եւ այն, ինչ մենք տեսանք այս գիշեր, հաստատում է այդ տեսությունը։ «Բատակլանում» ողջ մնացածները պատմում են, որ դրանք եղել են երիտասարդ տղաներ, որոնք առանց ակցենտի մաքուր ֆրանսերեն էին խոսում, այնպես ինչպես ես եւ դուք՝ Ֆրանսիայի զավակները։ Եվ դա ի հեճուկս այն փաստի, որ վերջին ժամանակներս անընդհատ խոսում են, որ Սիրիայից Եվրոպա են ներթափանցում նաեւ ահաբեկիչներ։
Ահաբեկչությունն իրականացրած մարդիկ լավ զինված էին, չնայած երիտասարդ էին, զգացվում էր, որ ռազմական գործում մեծ փորձ ունեն։ Պարզ է, որ նրանք կրակել են սովորել ոչ թե Փարիզի մոտակա անտառներում, այլ ինչ-որ տեղ պատերազմական իրավիճակներում»,- ասել է նա։