Նալբանդի թունելով երթեւեկությունը որոշակի ժամանակով կդադարեցվի
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.«Երկրաշարժ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումներին աջակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 07:00-ից մինչեւ ժամը 19:00-ն եւ 2015թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ից մինչեւ ժամը 21:00-ը Նալբանդի թունելով ավտոտրանսպորտային երթեւեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Առաջարկվում է տվյալ ժամանակահատվածում երթեւեկել հետեւյալ այլընտրանքային երթուղով՝ Շիրակամուտ (Մ-7) – Լեռնավան – Ջրաշեն – Մ-3: