Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Իրատես». Ում կողմից է խաղում Նիկոլը

«Իրատես» թերթը գրում է.

«Խնդիրները, որոնք դրել է իր առջև Նիկոլ Փաշինյանը, խնդիրները, որոնք այլոք դրել են Նիկոլի առջև, խնդիրները, որոնք օբյետիվորեն կարող է լուծել Նիկոլը, հիբրիդ են, որոնց փոշոտման ցանկացած արդյունք Նիկոլին մեծ հաղթանակ չի պարգևելու:

Գլխավոր խնդիրը թիվ մեկ ընդդիմադիր, նեյրոլինգվիստիկ եզրույթով ձևակերպած, տիտղոսակիր ընդդիմություն դառնալն է` փողոցային պայքարում «Դանկոյի» վերածվելու առաջնահերթությունը: Կհաջողի՞: Կասկածում ենք, քանզի Նիկոլն առաջին հերթին խնդիր ունի ինքն իր հետ: Աշոտ Բլեյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի դպրոցներն անցած երիտասարդն այսօր խաղում է Կարեն Կարապետյանի (եկեք իրերը կոչենք իրենց անունով) դաշտում, ինչն ուղղակի խոր ռեգրես է Նիկոլի նման անհատակության համար, որքան էլ փորձի խաղը վիրտուոզ կատարումներով առաջ տանել: Նիկոլի հոգեկերտվածքի տեր մարդկանց պարտիան հաջողվում է, երբ գերակա է փոխլրացման սկզբունքը. քաղաքական դաշտում Կարեն Կարապետյանը «իգրոկ» չէ, եւ մեկ դարպասով խաղն անկարող է մեծ պարտիայի վերածվելու, մանավանդ երբ դիմացինդ ոչ թե ֆուտբոլ, այլ բարձրագույն շախմատային պարտիա է խաղարկում:

Ապա և` Նիկոլն ունի խնդիր ընդդիմադիր դաշտի հետ, հատկապես արմատականների: Զառան, «Ծռերը», մնացյալք, որքան էլ ցավալի է, չեն ցանկանում դաշտը զիջել նրան, ինչպես նաև չեն հավատում նրա անկեղծությանը:

Նիկոլը խնդիր ունի իր դաշինքի հետ: Եվ որքան էլ լուսավորչական Մանե Թանդիլյանը մանի ասքը, թե մենք վարչապետի և մնացյալի հարցերում, հասկանում եք, միակարծիք-միաձայն ենք, խորհուրդ կտանք սիրելի Մանեին մանել այդ իլիկը ՀՀԿ-ական Աշոտյանի հետ` Բաքվում, ապա և սպասվող բեռլինյան այցում:

Հարգարժան Մանե, որքան էլ պարադոքսալ է, դուք «Ելքում» ունեք.

ա) մեկ կուսակցության վերածվելու, առավել ստույգ` չվերածվելու խնդիր,

բ) դուք «Ելքում» ունեք լիդերի խնդիր, քանզի Նիկոլը «կրում» է անհատական խարիզմայի դաշտում, իսկ Էդմոնը` ինստիտուցիոնալ, կուսակցական հարթակներում. հենց միայն ձեր համագումարը, միջազգային լիբերալներին դիմելն ու նրանց փոխնախագահի ներկայությունը «ձեզանում», մարզերում ձեր կառույցների ամրակայումը, պարոն դեսպանի` Միլզի հոգեթովությամբ, ֆակտորներ են` «վայրի արջի ցեղերին ձեր չխառնվելու» համար,

գ) «Ելքում» այլակարծություն է փողոցային պայքարի մասով. դուք հաստատ չեք ցանկանալու «բեք-վոկալի» դերակատարում ստանձնել Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան փողոցային պայքարի խաղադուետում,

դ) և վերջապես, ռիթմերի մասով. Նիկոլն իր կուլմինացիոն կետը ապրել է ԼՏՊ-ի, եւ թող ներվի ինձ ասել` Մարտի մեկի մասով, երբ ԼՏՊ-ն գնացել էր տուն` գիշերը հանգիստ քնելու, «ծանր» գործը թողնելով Նիկոլի վրա, որը ղեկավարում էր գիշերային պայքարը Մյասնիկյանի արձանի մոտ։ Ասել է` Նիկոլը մասամբ դեպ արեւամուտ է գնում այն դեպքում, երբ դուք նոր-նոր եք ծլարձակում։

Իսկ հիմա` Նիկոլի վարչապետացման մասին: Հասկանալի է` նա առաջադրվում է.

ա) որ օգտագործի հարմար առիթը, ապացուցելու` ինքը եւս կարողանում է Սերժ Սարգսյանին հավասար շախմատ խաղալ, որպես բանախոս կամ ընդդիմախոս, ասել է` իր ընդդիմադիր ստատուսը բարձրացնելու համար,

բ) որպեսզի խանգարի, ոչ, չենք ասում հարամի (հարամելու կատեգորիան առավել բնորոշ էր ԼՏՊ-ի, Քոչարյանի նման խարիզմատիկ գործիչներին. Կարեն Կարապետյանը հմուտ հարամող չէ` հաստատապես) շախմատային պարտիան` էնդշպիլով, գ) որպեսզի շարժի ընդդիմադիր դաշտը, այն ֆորս մաժորի տանի (երբեք մի ասա` երբեք), փորձի ընդդիմադիր դաշտը համախմբել իր շուրջը. արմատական ընդդիմադիրներն էլ, բան է թե, վերջապես ընդունեն իր լիդերությունը:

Վերջին միտքը, այո, մասամբ ուտոպիստական է, քանզի Նիկոլի վարչապետացման ասքը առավել շուտ իշխանականների` հատկապես իշխանության շախմատային թևի համար կարող է վերածվել գտնված «հեփի էնդի»:

Քանզի նախագահական մեկ թեկնածուով (Արմեն Սարգսյան) ընտրությունից հետո վարչապետական ընտրությունների երկու թեկնածուով անցկացումը և այն էլ` Նիկոլի նման ընդդիմադիր-գուրուի մասնակցությամբ, Հայաստանը ԵԽԽՎ, մյունխենյան ասքերից հետո կրկին «կդարձնի» ժողովրդավարական կղզյակ` հընթացս հնարավորություն տալով Սերժ Սարգսյանին երևալու բոլոր «կողմերից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում