Բրիտանիայի ոստիկանությունն ուժեղացնում է պաշտպանությունը
Բրիտանիայի ոստիկանությունն ուժեղացնում է տրանսպորտի եւ զանգվածային միջոցառումների պաշտպանությունը Փարիզի ահաբեկչական գործողություններից հետո, որի հետեւանքով ավելի քան 150 մարդ էր զոհվել, տեղեկացրել է Սքոթլանդ-Յարդի պետի տեղակալ Մարկ Ռոուլին։
«Այս պահին մենք ուժեղացնում ենք մեր ներկայությունն ամբողջ երկրում, մենք այդ հարցը կքննարկենք վարչապետի եւ կառավարության անդամների (շաբաթ օրը նախատեսված) խորհրդակցությանը։ Մենք ամեն ինչ անում ենք մարդկանց պաշտպանության համար, այսօր պահպանելու ենք բոլոր զանգվածային միջոցառումները։ Մենք արդեն փոքրիկ քայլեր ենք արել. մարդիկ տեսել են պահպանության ուժեղացում մեծ քաղաքների կայարաններում։ Ոստիկանության լրացուցիչ կարգախմբեր են փողոց հանվել, ավելացել են ստուգումները, մենք մեծ զգոնություն ենք դրսեւորում»,- ասել է Ռոուլին BBC ռադիոյին տված հարցազրույցում։ .
Շավաթ օրը Լոնդոնի կենտրոնում տեղի կունենա Սիթի շրջանի քաղաքապետ լորդի ամենամյա շքերթ, որը տասնյակ հազարավոր հանդիսատես է հավաքում։ Ներկայումս այդ միջոցառումը չեղյալ համարելու մտադրություն չկա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։