Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված է խաղաղությունը. Շավարշ Քոչարյան

Երեք տասնամյակ առաջ արցախահայությունը հայտ ներկայացրեց անվտանգ ապրելու իր հայրենիքում և որոշելու իր ճակատագիրը սահմանելու պետականակերտման իր արժեհամակարգը, զարգացման ուղիները: Սակայն, երեսուն տարի առաջ այս օրերին գրվել է նաև մեր տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը, երբ Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասխան՝ Ադրբեջանի  իշխանությունների կողմից փորձ կատարվեց լռեցնել արցախահայությանն Ադրբեջանի ողջ տարածքում հակահայկական ջարդերի ալիքով: Այդ մասին այսօր «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս քաղաքականության առաջին դրսևորումը եղավ Ստեփանակերտի ցույցերից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված ջարդերը: Այդ բռնության ալիքը շարունակվեց Ադբեջանի այլ բնակավայրերում՝ Կիրովաբադում, Բաքվում:

«Ատելության և հայատյացության այս քաղաքականություննն այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին և արտաքին քաղաքականության անքակտելի մաս, որի վրա նրանք կառուցում են ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցությունը և կայացումը: 30 տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարության գործելակերպը չի փոխվել. մենք դրան  ականատես եղանք 2013թ., երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար դատապարտված Ռամիլ Սաֆարովն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակվեց և  հերոսացվեց»,- ասաց Քոչարյանն ու հավելեց, որ  2016թ. ապրիլյան քառօրյայի ընթացքում աշխարհը նորից ականատես եղավ հայերի հանդեպ Ադրբեջանի հասարակության քարանձավային դրսևորումներին՝ ուղղված թե՛ խաղաղ հասարակության, թե՛ ռազմագերիների դեմ:

Եզրափակելով՝ փոխնախարարը նշեց, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ  ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոնները, «միջազգային հումանիտար և մարդու իրավունքների նորմերն այդ երկրի իշխանությունների համար դատարկ հնչյուններ են»: Ադրբեջանի իշխանությունները, հակադրվելով միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչերին՝ հասարակությունները խաղաղության պատրաստելու փոխարեն՝ շարունակում են իրենց ռազմատենչ և առավելապաշտական քաղաքականությունը:

«Միջազգային մեր գործընկերների մոտ հասունացած է այն գիտակցությունը, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված են կայունությունը, խաղաղությունը և անվտանգությունը»,- ասաց Քոչարյանը: