Գերմանիայի հավաքականն գիշերն անցկացրել է «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գրոհների հետեւանքով ֆուտբոլի Գերմանիայի հավաքականն ամբողջ գիշերն անցկացրել է Փարիզի Սեն Դենի արվարձանի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում, հաղորդում է Goal.com-ը:Առավոտյան Բունդեսթիմը ոստիկանների հսկողությամբ տեղափոխվել է օդանավակայան եւ վերադարձել Ֆրանկֆուրտ: Այդ մասին հայտնել է նաեւ Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի քարտուղար Հենդրիկ Գրոսեն: Առաջիկա օրերին Փարիզում եւ արվարձաններում նախատեսված բոլոր մարզական միջոցառումները հետաձգվել են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին կայացած Ֆրանսիա – Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ «Ստադ դը Ֆրանս» ստադիոնի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն: Կան զոհեր: