Փարիզի Աստվածամոր տաճարում զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի
Փարիզի Աստվածամոր տաճարում նոյեմբերի 15-ին ահաբեկչությունների զոհերի հիշատակի պատարագ կմատուցվի: Այս մասին հայտնել է Փարիզի արքեպիսկոպոս, կարդինալ Անդրե Վեն Թրուան:
Le Figaro-ի փոխանցմամբ, արքեպիսկոպոսը համբերության կոչ է արել մի խումբ մոլեռանդների գազանությունների նկատմամբ:
«Մեր երկիրը, մեր Փարիզը երեկ ընկել է բարբարոսական, գազանային հարվածի տակ: Սա ամենասարսափելի ահաբեկչությունն է Ֆրանսիայի պատմության մեջ: Կրկին մեր երկիրը սգի մեջ է, որի պատճառը մի խումբ մոլեռանդների տարածած բարբարոսությունն է: Այսօր ես աղոթում եմ եւ կոչ անում բոլոր կաթոլիկներին աղոթել նրանց համար, որոնք մենք կորցրինք նախորդ գիշեր: Վաղը, կիրակի, Փարիզի Աստվածամոր տաճարում ահաբեկչությունների զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Փարիզում արտակարգ դրություն է հայտարարվել: