Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Եկմալյան փողոցի լքված տնակներն ու տարածքում ավելացող աղբը (լուսանկարներ)

Եկմալյան փողոցի բնակիչների վիճակը նույնն է, ինչ Արամի ու Ֆիրդուսի փողոցների բնակիչների կարգավիճակները։ Բոլորն էլ սպասում են, թե պետությունն ինչ կորոշի, ինչ գումար կամ բնակարան կտրամադրի իրենց։ Այդ բնակիչների ճակատագրերը կապված են մի քանի մարդկանց որոշումների հետ։

Հիմա Եկմալյան փողոցում մնացել են մի քանի հողաշեն տներ, որոնցից մի քանիսը լքված են ու մատնված անտերության, իսկ մի քանիսում շարունակում են ապրել մարդիկ, ովքեր ամեն օր այդ փողոցում ապրելու համար շնորհակալություն են հայտնում Աստծուն։ Հողաշեն տնակների բնակիչները չէին ցանկանում բացել դռները, զրուցել մարդկանց հետ։ Նրանցից ոմանք էլ գտնվում էին աշխատանքի վայրում։ Այդ փոքրիկ բակը կարծես կտրված լինի ժամանակակից Երևան քաղաքից։ Բակը մեկ ոտքով կառչած է Հին Երևանից, իսկ մյուս կողմից էլ պայքարում է Նոր Երևանի դեմ։

yekmalyan-tner1

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Եկմալյան փողոցի բնակիչը, ով հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ, պատմեց, թե ժամանակին ինչպիսի փողոց էր Եկմալյանը և հիմա ինչի է վերածվել։

yekmalyan-tner2

«Ժամանակին սա քաղաքի ամենաբանուկ փողոցներից էր։ Այս հողաշեն տնակները, որոնք հիմա մի քանիսն են մնացել, ժամանակին մի քանի տասնյակ էին։ Այստեղ հիմնականում բոլորն ապրում էին վարձով և մեկ ամսվա համար վճարում էին շատ սիմվոլիկ գումար՝ 3 ռուբլի։ Այստեղ գալիս էին գյուղերից Երևան եկած մարդիկ ու սա համարվում էր Երևանի այն վայրը, որտեղ կարելի էր գտնել ամենաէժան տնակները։ Իսկ հիմա այստեղ ապրում են մի քանի հոգի, ովքեր արդեն երկար ժամանակ է, ինչ կառավարության շենքի դիմաց հավաքվում են ու ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները»։

yekmalyan-tner3

Կինն իր բողոքը հայտնեց, որ լքված տների տարածքում աղբ են նետում հիմնականում տարածքում գտնվող բիզնես կենտրոնների աշխատակիցները։

«Եթե ցանկապատ տարածքներից ներս նայեք, ապա կտեսնեք, որ լքված տնակների բակերում ամբողջովին աղբ է լցված։ Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ արդեն կամաց-կամաց նախապատրաստվում են, որ այս տարածքը քանդվելու է։ Բավական է այստեղի շենքերում ապրել ու տեսնել, թե ինչպես են հարակից բիզնես կենտրոնների աշխատակիցներն աղբը բերում ու թափում այդ լքված տնակների բակերում։ Եթե այսպես մի քանի ամիս էլ շարունակվի, ապա այս տարածքը կվերածվի փոքր աղբավայրի։ Խնդիրը լուրջ է ու շատերի համար թվում է անլուծելի։ Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում»։

yekmalyan-tner4

Այդ փոքրիկ տնակներում ապրող մի քանի ընտանիքների մոտ անորոշ վիճակ է։ Մարդիկ գրում են նամակներ, դիմում պետական ու համապատասխան կառույցներին, սակայն խնդիրը մնում է չլուծված։ Այդ խնդիրների լուծման փոխարեն տարածքի աղբը շատանում է։