Երևանցիները զորակցում են Ֆրանսիայի ժողովրդին
Երեւանում այսօր՝ վաղ առավոտից քաղաքացիները ծաղիկներ են դնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ: Նրանք զորակցում են Ֆրանսիայի ժողովրդին ու ծաղիկներ դնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին երեկոյան ահաբեկչություններ են տեղի ունեցել միաժամանակ 6 տարբեր վայրերում:
Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 158 մարդ: