Ֆրանսիան մտադիր է ահաբեկիչներին անողոք հարված հասցնել
Ֆրանսիան մտադիր է ահաբեկիչներին անողոք հարված հասցնել՝ հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը լրագրողներին. «Մենք կցանկանայինք լինել այստեղ՝ նրանց թվում: Ահաբեկիչները, ովքեր պատրաստ են նման սոսկալի բաների, պետք է իմանան, որ նրանք գործ կունենան Ֆրանսիայի ողջ վճռականության հետ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահը վարչապետի, ներքի գործերի ու արդարադատության նախարարների հետ ուղևորվում է Փարիզի համերգասրահ, որտեղ անհայտ անձինք կրակոցներ էին արձակել ու պատանդներ վերցրել։ Նշվում է համերգասրահում 100-ից ավելի մարդկանց մահվան մասին։