Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Քուրդ ապստամբներ և ԻՊ ահաբեկիչներ. Նարիշկինի այցի հիմնական նպատակները

«Ժամանակ» թերթը գրում է.

«Փետրվարի 19-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը: Պաշտոնապես այլ մանրամասներ այս հանդիպումից և դրա ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ հայտնի չէ: Մինչդեռ Գեորգի Կուտոյանը և Սերգեյ Նարիշկինը կարող էին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող առնվազն երկու հարց քննարկել:

Վերջին օրերին հայկական մամուլն ավելի հաճախակի է գրում Հայաստան անցած քուրդ ապստամբների մասին: Նշվում է, որ տարբեր քաղաքներում ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված հսկողություն, բայց ԱԱԾ-ն ոչ հաստատում և ոչ էլ հերքում է այս տեղեկությունները: Քուրդ ապստամբների կողմից հայ-թուրքական սահմանն անցնելը նոր երևույթ չէ, նման դեպքեր եղել են նաև անցյալում, երբ Թուրքիայի կառավարական ուժերի դեմ կռվող քրդերն իրենց կյանքը փրկելու համար ստիպված են եղել անցնել հայ-թուրքական սահմանը, վստահ լինելով, որ կազատվեն հետապնդումից: Բայց հիմա իրավիճակը մի փոքր այլ է, և դա կապված է երկու հանգամանքով: Առաջինը՝ Հայաստան անցած քրդերի քանակն է, նշվում է 50-70 մարդու մասին, իսկ սա աննախադեպ մեծ թիվ է:

Հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, և նրանք են պատասխանատու սահմանախախտներին բռնելու համար: Բայց սահմանախախտներին բռնելուց անմիջապես հետո ռուս սահմանապահները պարտավոր են նրանց հանձնել Հայաստանի ԱԱԾ-ին, և միայն Հայաստանի հատուկ ծառայություններն են իրավասու որոշել՝ ինչպես վարվել քուրդ ապստամբների հետ: Երբ խոսքը վերաբերվում է 2-3 մարդու մասին, նրանց հարցը հեշտ է լուծել, հեշտ է նրանց նորից հանձնել ռուսներին, ովքեր կարող են օգնել քրդերին կրկին վերադառնալ Թուրքիա և միանալ իրենց ազգակիցների պայքարին: Բայց այլ հարց է մի ամբողջ ջոկատը:

Խնդիրն ավելի նուրբ երանգներ է ստանում, եթե նկատի ենք ունենում վերջին շրջանում Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը: Եթե նախկինում Ռուսաստանը, եթե ոչ բացահայտ, ապա գոնե քողարկված աջակցում էր քրդերին, այդ աջակցությունը դիտելով որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման գործիք, ապա հիմա թուրք-ռուսական հարաբերություններն այնքան են սերտացել, որ դրանք կարելի է բնորոշել նույնիսկ դաշնակցային: Բացի այդ, այդ մերձեցումը ուղղված է քրդերի դեմ, որոնք այժմ վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը: Քրդերը Ռուսաստանին մեղադրում են դավաճանության մեջ և բացահայտ սպառնում են պատասխանել դրա համար, քանի որ Ռուսաստանը հունվարի 20-ին դուրս բերեց սիրիական Աֆրինում տեղակայված ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, կանաչ լույս վառելով թուրքական ներխուժման համար: Ճիշտ է, ռուսներն էլ քրդերին են մեղադրում դավաճանության և ԱՄՆ-ի հովանավորության տակ անցնելու մեջ, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում. քուրդ ապստամբներն ու ռուս զինվորականներն այլևս թշնամիներ են, և այն հարաբերությունները և փոխգործակցության մեխանիզմները, որ եղել են նախկինում, այժմ չեն կարող գործել: Ռուսները դժվար թե համաձայնեն քուրդ ապստամբներին հետ ուղարկեն Թուրքիա, հասկանալով, որ դա կարող է ազդել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների վրա: Հայաստանի համար դժվար է միայնակ որոշել՝ ինչպես վարվել մի ամբողջ ջոկատի հետ, եթե իսկապես այդ ջոկատը հանձնվել է մեր ԱԱԾ-ին: Քննարկման հարց է նաև այն, թե հետայսու ինչպես պետք է վարվել սահմանը անցնելու փորձ կատարող քրդերի հետ, արդյո՞ք ռուս սահմանապահները պետք է մարտի բռնվեն նրանց հետ, թույլ չտալով նրանց անցնել դեպի Հայաստան, թե պետք է շարունակեն նույն ձևով ընդունել նրանց:

Մյուս հարցը, որը դարձյալ զգայուն է Ռուսաստանի արտաքին հետախուզության համար՝ «Իսլամական պետության» կողմնակիցների ներկայությունն է Հայաստանում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Գյումրիում սկսվեց ԻՊ-ի հետևորդ Արման Ջանջուղազյանի դատավարությունը, որն անցյալ տարի Գյումրիում դանակահարել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի: Ռուսները հասկանում են, որ Սիրիայում «Իսլամական պետության» ջախջախումից հետո, այդ խմբավորման մարտիկները փորձելու են վրեժխնդիր լինել Ռուսաստանից, որի ռազմաօդային ուժերի աջակցությամբ էր, որ Բաշար Ասադի ենթակա զինյալները կարողացան հաջողության հասնել: Ռուսաստանի զինվորականները բավականին հեշտ թիրախ կարող են դառնալ ԻՊ զինյալների համար: Իսկ ԻՊ-ը հավատարմության երդում տված հայերի առկայությունն ավելի դժվար է դարձնում զինյալների իդենտիֆիկացումը և վնասազերծումը:

Հայաստանը ակամա ներքաշվել է Ռուսաստանի և «Իսլամական պետության» հարաբերություններում, և հիմա նաև Հայաստանի անվտանգության ծառայությունները ևս որոշակի պարտավորություններ պետք է ստանձնեն պաշտպանելու ռուս զինվորականներին: Եվ ինչու միայն զինվորականներին, Հայաստանում քիչ չեն նաև ՌԴ քաղաքացի հանդիսացող քաղաքացիական անձինք:

Մի նկատառում ևս. Ռուսաստանի արտաքին հետախուզության առաջին ղեկավարները և այդ ծառայության հիմնադիրները եղել են հայեր՝ Յակով Դավթյանը և Ռուբեն Կատանյանը, ովքեր եղել են ծառայության առաջին երկու ղեկավարները: Ռուսաստանի ներկայիս ԱՀԾ-ն իրեն համարում է խորհրդային համապատասխան ծառայության իրավահաջորդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում